Opel ընկերությունն արդեն աշխատում է Insignia-ի նոր սերնդի ստեղծման ուղղությամբ: Ըստ լուրերի, մոդելի երկրորդ սերունդը մեկ դասով ավելի բարձր կլինի, քան այս ավտոմեքենան, ինչպես նաև 200 կիլոգրամով ավելի թեթև, քան նախորդը: Այն կարտադրվի 2015-ին:
Սերնդափոխության վերաբերյալ որոշումը թելադրված է Եվրոպայում Opel Insignia-ի վաճառքի անկմամբ: Իրավիճակը բարելավվել էր այն բանից հետո, երբ շուկայում հայտնվել էր ձևափոխված տարբերակը, սակայն վաճառքի անկումը դրանով չէր կանգնել:
Insignia-ի երկրորդ սերունդը կստեղծվի նոր պլատֆորմի վրա, որի շնորհիվ մոդելի քաշը կնվազի 200կգ-ով: Նորույթի դիզայնը կհիմնվի Opel Monza-ի վրա, որն ընկերությունը բերել էր Ֆրանկֆուրտ 2013-ի սեպտեմբերին: Insignia-ն կմեծացնի չափերը և ավելի շքեղ տեսք կունենա:










































