Քիմ Քարդաշյանը և Քանյե Ուեսթը, ովքեր վերջերս են նշանվել, չեն հասցրել տեղափոխվել Լոս Անջելեսի արվարձանում տեղակայված 11 միլիոն դոլար արժողությամբ իրենց առանձնատուն, արդեն սկսել են տեղ փնտրել իրենց նոր տան համար` հաղորում է 7days.ru-ն:
Այս շաբաթ պապարացիները զույգին լուսանկարել են հողակտոր նայելիս, որտեղ Քարդաշյանը և Ուեսթը նախատեսում են տուն կառուցել:
Մոտավոր գնահատմամբ` հողամասի արժեքը կազմում է շուրջ 10 միլիոն դոլար: Եթե զույգը որոշի գնել այն, ապա հունվարին գնված առանձնատունը, որը տեղակայված է դրա մոտակայքում, կվաճառվի:







































