Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Կվիրինալի նախագահական նստավայր է ժամանել Ford Focus սովորական կապույտ ավտոմեքենայով՝ փոքր ավտոշարասյան ուղեկցությամբ, առանց հատուկ ազդանշանների` հաղորդում է Associated Press-ը:
Հայտնվելով պալատի ներսում՝ Պապը դանդաղորեն քայլել է նախագահ Ջորջո Նապոլիտանոյի կողքով` ճանապարհին ողջունելով աշխատակիցներին և նրանց երեխաներին:
Ֆրանցիսկոսը հրաժարվել է պապական շատ ատրիբուտներից, այդ թվում՝ թիկնազորի ծառայությունից:










































