Thursday, 25 06 2026
ԱՄՆ֊Իրան համաձայնության ֆոնին վերափոխվում է Արաբական աշխարհը. նոր ճարտարապետություն է ձևավորվում
Ռուսաստանն իր քայլերով Հայաստանին դրդում է միաբևեռ արտաքին քաղաքականության
Նոր Ազդակ Թուրքիայից Երևանին և Բաքվին. Անկարան վերջնական խաղաղություն է ուզում
Ղալիբաֆը սահմանեց․ Ադրբեջանը Իրանի բարեկամն է
Պարեկներն ու համայնքային ոստիկանները թմրանյութ պահելու և օգտագործելու հերթական դեպքերն են բացահայտել
«Փոքրիկ քայլ» միջազգային մրցույթ-փառատոնում անշուշտ կլինեն հաղթողներ, սակայն պարտվողներ չեն լինելու. Դանիել Դանիելյան
ՀՀ-ի և ՕՊԵԿ-ի Միջազգային զարգացման հիմնադրամի միջև ստորագրվել է «Հայաստանի տնտեսական վերափոխման ծրագիր» բյուջետային աջակցության վարկային համաձայնագիրը
Ռոբերտ Աբիսողոմոնյանի և Խոնդկեր Թալայի հանդիպմանը անդրադարձ է եղել ՄԱԿ80 նախաձեռնության շրջանակներում նախատեսվող բարեփոխումներին
Կանցկացվի Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Երևանի բաց առաջնություն միջազգային հուշամրցաշար
Խցանման դեպքում խաչմերուկ մուտք գործելը կառաջացնի տուգանք և միավորի կորուստ
Քննարկվել է սոցիալական տաքսի ծառայության ծրագրի երկրորդ փուլի իրականացումը
23:15
Ռոնալդուն դարձավ առաջին ֆուտբոլիստը, որը գոլ է խփել Աշխարհի 6 առաջնություններում
Բարեփոխման հերթական փուլն է տեղի ունենում․ ՀՀ վարչապետ
Դարի գողություն․ Սանկտ Պետերբուրգի բանկի երկու աշխատակից կասկածվում է 2 մլրդ ռուբլու գողության մեջ
Հունիսի 29-ից կփակվի Արին Բերդ փողոցի մի հատվածի երթևեկությունը
ՆԱՏՕ-ի ազդեցությունը տարածվում է նաև Հայաստանում․ Մեդվեդև
Հայաստան-Ադրբեջան հակասությունները պահպանվում են. միջպետական նորմալացումը կայանում է, հաշտեցումը՝ ոչ
Կասեցվել է «ԴԻԼԻ» ընկերության արտադրական գործունեությունը
Մանղալ կդնեն, Իսպիրյանը կերգի, իրենք կհառաչեն. այդպիսով կավարտվի ընդդիմության «փողոցային պայքարը»
21:30
Սարսափելի դեպք. մոդելի մարմինը հայտնաբերվել է ճամպրուկում, կասկածյալները՝ փախուստի մեջ
Դատական մաֆիա է գործում, որի դեմ պետք է պայքարել. «եռագլուխը» նստելու է շատ շուտով և շատ արագ
Ադրբեջանի ԱԳՆ-ն կրկին քննդատել է Փարիզին՝ հայամետ դիրքավորման համար
Ալիևը Միացյալ Նահանգների դեմ Իրանի «հաղթանակը» ողջունել է
20:50
Ֆրանսիայում գրանցվել է Էբոլա վիրուսով վարակման առաջին դեպքը
Քննարկվել են Հայաստանի էներգետիկ քաղաքականությանն առնչվող մի շարք հարցեր
20:30
Կիրիենկոյի մտերիմը կնշանակվի Աբխազիայում ՌԴ դեսպան
Ավետիք Չալաբյանը 2 ամսով կալանավորվեց
20:10
Արգենտինան պահանջում է արգելել ալիմենտ չվճարող ծնողներին ներկա գտնվել ԱԱ-2026-ի խաղերին
Սեդա Սաֆարյանի՝ գործին մասնակցության անհնարինության մասին որոշումը չի ընդունվել
19:50
ՀԱՊԿ բարձրագույն ղեկավարությունը մանրամասն կքննարկի Հայաստանի անդամակցության հեռանկարը

«Եթե համաձայնություն լիներ՝ նախագահները պետք է ժողովուրդներին նախապատրաստեին»

«Առաջին լրատվական»զրուցակիցն է 1991-1994 թթ. ՀՀ առաջին նախագահ Լևոն ՏերՊետրոսյանի խորհրդական և 1994-1997 թթ. գլխավոր խորհրդական, ՀՀ նախագահի հատուկ հանձնարարություններով դեսպան, այժմ Միչիգանի համալսարանի պրոֆեսոր Ժիրայր Լիպարիտյանը


-Պարոն Լիպարիտյան, հունիսի վերջին Կազանում նախապատրաստվում է Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների հերթական հանդիպումը, որին նախորդեց համանախագահների տարածաշրջանային այցը, Հայաստանի և Ադրբեջանի և ՌԴ ԱԳ նախարարների հանդիպումը, գումարած այս ամենին մենք ականատես ենք աննախադեպ սպասումների՝ թե ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրների դիվանագետների, պաշտոնյաների կողմից, թե առհասարակ միջազգային հեղինակավոր կառույցներից։ Անգամ կողմերից մեկը՝ պաշտոնական Բաքուն ԱԳ նախարարի մակարդակով խոսեց խաղաղապահների տեղակայման շուրջ ձեռք բերված համաձայնության մասին։ Դուք ինչպե՞ս եք գնահատում Ղարաբաղյան կարգավորման բանակցային գործընթացի այս թեժ փուլը։


– Ես երկու դիտարկում ունեմ. մեկն այն է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները բավական քննադատության ենթարկվեցին վերջին շրջանում, նրանք մեղադրվում էին, թե անարդյունավետ ու անպտուղ է ՄԽ-ի գործունեությունը, տարիներ շարունակ ոչինչ չի փոխվում, և սա ևս պատճառ էր ԵԱՀԿ Մինսկի խմբի ակտիվացման համար։ Սակայն, կարծում եմ, առանց կարգավորման գործընթացի մեջ մեթոդոլոգիայի փոփոխության,  հավանական է, որ կրկին ոչինչ չստացվի։


Երկրորդը՝ թե Հայաստանի, ու թե Ադրբեջանի ներքաղաքական իրավիճակները անհանգիստ են, մանավանդ Հայաստանում, որտեղ ընդդիմությունը շատ ավելի կազմակերպված է և ուժեղ, կարողանում է ընդհանուր քաղաքականության վրա իր ներդրումն ու ազդեցությունն ունենալ՝ առնվազն լուրջ վերլուծություններով, մինչդեռ Ադրբեջանում ընդդիմությունը թույլ է։ Հավանաբար հիմա հարմար ժամանակ է կողմերի նկատմամբ որոշակի ճնշումներ գործադրելու։  Հնարավոր է, որ Եվրոպան, Միացյալ Նահանգները և Ռուսաստանը լուրջ են ընդունում Ադրբեջանի՝ ռազմական գործողությունների վերսկսման շուրջ հայտարարությունները։


Սակայն ես մեթոդոլոգիայի մեջ որևէ փոփոխություն չեմ տեսնում։ Այսօր ի՞նչ տարբերություն կա, որը պետք է կողմերին պարտադրի, որ նրանք համաձայնության գան մի փաստաղթղի շուրջ, որը մի քանի տարի է այս կամ այն ձևով առաջ է քաշվում։ Ճիշտ է, Ադրբեջանի ԱԳ նախարար Մամեդյարովը ինչ-որ հայտարարություն արեց, բայց ադրբեջանական դիվանագիտության ոճն է այդպիսին:  Այն փոքր-ինչ մոտ է թուրքական դիվանագիտությանը`երբ իրենց համար նպաստավոր մի կետ կա, հրապարակում են։ Իսկ Ադրբեջանի ԱԳ նախարարությունը միայն Մամեդյարովը չէ, թեև նա լուրջ դիվանագետ է, բայց լուրջ դիվանագետ է նաև փոխնախարար Արազ Ազիմովը, ով նույնպես հայտարարություններ արեց` նկատելով, թե առաջընթացի մեծ հիմքեր չի տեսնում, այսինքն՝ լավատեսություն չուներ։


Հաջորդը՝ Լեռնային Ղարաբաղի նախագահի խոսնակը հայտարարեց, թե առանց ԼՂ-ի համաձայնություն չի լինի, և՝ թէ ԼՂ-ի կարծիքը տարբերվում է մյուսներից` ներառյալ Հայաստանից։ Տպավորություն ստեղծվեց, որ Հայաստանը օտար երկիր է, և ինչպես ԵԱՀԿ-ն, Հայաստանն ու Ադրբեջանն իրենց մոտցումներն ունեն, այնպես էլ իրենք իրենց մոտցումն  ունեն։ Սա վկայում է այն մասին, որ նախնական համաձայնություն չկա։ Գիտենք, որ Ղարաբաղը չի մասնակցում բանակցություններին. եթե ենթադրենք, որ համաձայնություն կա ու եթե Հայաստանը որևէ փաստաթուղթ ստորագրի, ուրեմն Ղարաբաղը պետք է հարգի այն։ Սակայն այսօր մենք նման վստահություն չունենք, և երբ Լեռնային Ղարաբաղի նախագահի խոսնակը նման հայտարարություն է անում՝ նշանակում է, որ կողմերի միջև լուրջ տարաձայնություններ կան։ Ուստի չգիտեմ, թե լավատեսությունը որտեղից է։


– Բայց Դովիլում ընդունված ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրների նախագահների հայտարարության այս հատվածը՝  «հետագա ձգձգումը միայն հարցականի տակ կդնի համաձայնության հասնելու կողմերի նվիրվածությունը»,  հիմք չէ՞ ենթադրելու, որ կողմերը պարտադրված են իրենց տարաձայնությունները լուծել։ Որ մթնոլորտ է փոխվել վկայեց անգամ օրերս Ի.Ալիևը իր զարմանալի հայտարարությամբ, թե՝ «տարածքային ամբողջականության և ժողովուրդների ինքնորոշման երկու սկզբունքները պետք է արտացոլվեն մեկ համաձայնագրում», ապա հավելեց, թե՝ «դա շատ դրական երևույթ է»։


-Եթե կարդաք Լիսաբոնի հայտարարությունը, որը մենք մերժեցինք, ապա այնտեղ էլ կտեսնեք ազգերի ինքնորոշման սկզբունքը, և այն ԵԱՀԿ-ի հիմնարար սկզբունքներից մեկն է, և նույնիսկ Արազ Ազիմովը, ով կարծր մարդ է, ասում էր, որ խնդիրը պետք է լուծվի ԵԱՀԿ սկզբունքների հիման վրա։ Այնպես որ ես սկզբունքային մեծ փոփոխություն չեմ տեսնում։ Լիսաբոնի հայտարարության մեջ էլ կար ինքորոշման սկզբունքը, բայց նշվում էր նաև անկախության բացառման դրույթը։ Նույն են նաև ԵԱՀԿ սկզբունքները։ Ուստի, եթե Իլհամ Ալիևը ցանկանում է դրական տպավորություն թողնել՝ այդ սկզբունքը կարող է հիշատակել, բայց այդ նախադասությանն ի՞նչ է հետևելու։ Այս սկզբունքը առաջին անգամ չի հիշատակվում, իսկ որ նա մատնանշել է այդ սկզբունքը՝ անշուշտ լավ նշան է։


Ինչ վերաբերվում է Դովիլի հայտարարության այդ հատվածին, ապա ես որևէ սպառնալիք չեմ տեսնում։ Պարզապես ասվում է, որ եթե այս անգամ քայլ չանեք՝ ձեր մասին վատ կարծիք կկազմենք։ Ի՞նչ է, հիմա ավելի լավ կարծիք ունե՞ն։


Այսինքն՝ մեկնաբանությունների հարց է, հնարավոր է, որ սա մի քայլ է դեպի ավելի խիստ մոտեցում, բայց մինչև հիմա հայտարարությունների մեջ ավելի խիստ խոսելուց բացի մեթոդոլոգիական տարբերություն չեմ տեսնում: Թե սրանից զատ էլ ի՞նչ կա՝ ես առնվազն հայտարարությունների մեջ չեմ տեսնում։


– Պարոն Լիպարիտյան, օրերս ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը ծավալուն հարցազրույցում նշեց. «2004-ից մենք առաջ ենք շարժվում համաձայնագրի ընդհանուր շրջանակ մշակելու ուղղությամբ և մեծ առաջընթաց ենք գրանցել։Դրանք առնչվում են ԼՂ-ի շուրջ տարածքների ազատմանը՝ բացառությամբ ԼՂ-ն Հայաստանին կապող Լաչինի միջանցքի, փախստականների վերադարձին, ինչպես նաև այն երկրների կողմից անվտանգության երաշխիքների տրմանը», ապա հավելել էր, որ վերջնական խաղաղության կնքումը, ինչը կարող է տեղի ունենալ այդ տարածքում հանրաքվեի անցկացումից հետո, գոյություն ունի ԼՂ-ի միջանկյալ կարգավիճակի հարց և որ հատուկ կարգավիճակը չպետք է էապես տարբերվի այն կարգավիճակից, որն այս պահին ունի ԼՂՀ-ն։ Պարոն Լիպարիտյան, այնուամենայնիվ՝ այսպիսի մանրամասների շուրջ փակագծեր բացելը, չի՞ վկայում այն մասին, որ միջնորդները կողմերին ժամանակ երկարաձգելու հնարավորություն մտադիր չեն տալ։ Դուք բացառու՞մ եք, որ Կազանում կարող է կարգավորման հիմնարար սկզբունքների շուրջ որևէ փաստաթուղթ ստորագրվել, որից հետո էլ կողմերը կանցնեն՝ խաղաղության մեծ համաձայնագրի մշակմանը։

-Չեմ բացառում, որովհետև բանակցային գործընթացի մանրամասները չգիտեմ, ես գիտեմ միայն այն, ինչ հրապարակային է, և ես կարող եմ միայն մեկնաբանել համատեքստերի, ոճի տեսանկյունից, ինչին ծանոթ եմ։ Անշուշտ չեմ կարող ասել, թե հնարավոր չէ, որ որևէ փաստաթուղթ ստորագրվի, բայց այս ամբողջ գործընթացի մեջ որևէ նորություն չեմ տեսնում։ Նորություն է, այո, այն, որ Կասպրշիկը խոսում է, բայց ես չեմ տեսնում, որ երկու կողմերի նախագահները, որոնք պետք է ստորագրեն որևէ փաստաթուղթ՝ իրենց ժողովուրդներին պատրաստում են որևէ համաձայնագրի ընդունմանը։ Սա շատ կարևոր երևույթ է։ Եթե համաձայնություն լիներ՝ նրանք պետք է ժողովուրդներին նախապատրաստեին։ Բացի այդ, ցանկացած համաձայնություն պետք է Ղարաբաղը հաստատի, ուստի Հայաստանը կարող է համաձայնվել, բայց հետո ասել՝ տեսնենք Ղարաբաղը համաձա՞յն է։ Իսկ Ղարաբաղը կարող է ասել՝ ոչ։ Հիմա արդեն Ղարաբաղն այդպես էլ հայտարարում է։ Կամ օրինակ կողմերը կարող են ասել, թե միջազգային պայմանագիրը պետք է Ազգային Ժողովը կամ Միլի մեջլիսը հաստատեն, իսկ նրանք էլ պարզապես չհաստատեն։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում