Գերմանիայում տեղի բնակչին տուգանել են 208 հազար եվրոյի չափով այն բանի համար, որ նա սուպերմարկետի դրամարկղում հորթի լյարդը մրգերի գնով է անցկացրել: Այս մասին հաղորդում է Suddeutsche Zeitung-ը:
Միջադեպը տեղի է ունեցել 2017 թվականի դեկտեմբերին՝ Աու-Հայդհաուզեն բնակավայրում: Տղամարդը փաթաթել է հորթի լյարդը մրգերով փաթեթի մեջ և գնումը ավելի ցածր գնով է անցկացրել: Ընդ որում, այս խարդախությունը նա կրկնել է ամսվա մեջ չորս անգամ:
Իր շարժառիթները 58-ամյա տղամարդը չի կարողացել բացատրել: Տուգանքի մեծ չափը բացատրվում է տղամարդու աշխատավարձի չափով, որն ամսական 24 հազար եվրո է կազմում:








































