Saturday, 27 06 2026
Փամբակ գետում տղամարդու աճյուն և ավտոմեքենա է հայտնաբերվել
16:30
Վենեսուելայում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը գերազանցում է 900-ը
Փաշինյանը ծանոթացել է Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքներին
16:10
ԱՄՆ-ն մարդասիրական օգնությունը հնարավոր դարձնելու համար չեղարկել է Վենեսուելայի դեմ պատժամիջոցները
Ցանկացած գործունեություն ռուսական շուկայում ռիսկային է. Հայաստանն այնտեղ անելիք չունի այլևս
15:50
Գիտնականները բացահայտել են հսկա մոլորակ, որը գրեթե «կշիռ չունի»
Անընդհատ մնում ենք նույն դասարանում, երբ մեր հասակակիցները վաղուց ԲՈԻՀ-ում են
15:30
Չինաստանը գլխավորել է աշխարհի ամենաարագ գերհամակարգիչների ցանկը
Լրջագույն փոփոխություններ են սպասվում ՀՀ-ՌԴ հարաբերություններում. Կրեմլը գործի է դնելու պլան Բ-ն
15:10
Լյուքսեմբուրգում գրանցվել է սարդերի ներխուժում
Հայաստանի լոգիստիկ կապերը զարգացնելու հեռանկարին Մոսկվան և Բաքուն դեմ են, Եվրամիությունը կկարողանա՞ Ալիևին «դարձի բերել»
14:50
Ուկրաինան նշվել է Աստվածածնի հայկական պատկերակի օրվա 235-ամյակը
Վարդենիս համայնքի Մեծ Մասրիկ բնակավայրում բացվեց «Մեծ Մասրիկ» գերոնտոլոգիական կենտրոնը
14:30
Ինչու է ԵՄ-ն շտապում ընդունել Ուկրաինային
Սյունիք բնակավայրի մոտակայքում բեռնատարը կողաշրջվել է և երկկողմանի փակել ճանապարհը․ օգնւթյան են հասել փրկարարները
14:10
Նավթի գները նվազել են – 26/06/26
ՀՀ ՆԳ նախարարը և Վրաստանի պետական անվտանգության ծառայության պետը քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր
13:50
ԱՄՆ զինված ուժերը հայտնել են Իրանին հարվածելու մասին
Երևանում անցկացվելիք COP17-ի նախապատրաստական աշխատանքները ներկայացվել են Ժնևում
13:30
Իլոն Մասկը զրկվել է տրիլիոնատիրոջ կարգավիճակից
Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում
13:10
Արևային ակտիվությունը կարող է խնդիրներ ստեղծել էլեկտրացանցերի և կապի համար
Փամբակ գետում դի է հայտնաբերվել
12:50
Մարոկկոյում բացվել է երկրի ամենաբարձր երկնաքերը
Մհեր Գրիգորյանը և ԻԻՀ նախագահի տեղակալը քննարկել են Հայաստան-Իրան երկկողմ օրակարգին առնչվող հարցեր
12:30
Տիեզերքի ընդարձակումը շարունակում է արագանա՞լ
Ամառային զորակոչի մեկնարկին ընդառաջ ԳՇ պետն այցելել է հանրապետական հավաքակայան
12:10
Մասկը մեղադրվում է 4.5 մլն երեխաների հնարավոր մահվան մեջ
ՀԴՄ կտրոնը չենք մոռանում. Նիկոլ Փաշինյան
11:50
Բրազիլիայում բնակիչները «այլմոլորակայինների հարձակման» մասին ահազանգ են ստացել

Մինսկի եռանախագահություն. ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի ակտիվության ժամանակը

Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ ռուսական ռազմարդյունաբերական սեկտորի հետ գործարքի դեպքում ամերիկյան պատժամիջոցների վտանգը հասկանալիորեն զգայուն ընկալում ունի Հայաստանում: Այստեղ, սակայն, խնդիրը թերևս պետք է դիտարկել ավելի լայն հարթության վրա, քան զուտ ամերիկա-ռուսական աշխարհաքաղաքական հարաբերության մետաստազի ազդեցության ռիսկը: Հայաստանի դիտանկյունից խնդիրը պետք է լինի ավելի ընդգրկուն:

Բանն այն է, որ անկասկած հույժ կարևոր է սպառազինության մրցավազքի արգելակումը կամ դադարեցումը, քանի որ այն վաղուց ստացել է պարզապես տարածաշրջանի ընդգրկման տեսանկյունից անհամարժեք մասշտաբային բնույթ: Մյուս կողմից՝ այն, որ արգելքը կամ պոտենցիալ պատժամիջոցը կարող է առնչվել, Հայաստանից բացի, նաև Ադրբեջանին և գուցե տեսակարար կշռով ավելի խնդրահարույց լինել Բաքվի համար, այսպես ասած՝ թույլ «մխիթարություն» է և առավել ևս չի կարող լինել ռեգիոնալ անվտանգության տեսանկյունից գլոբալ բավարարվածության առիթ:

Ավելին, փաստացի հարցը ներկայումս դիտարկվում է՝ կազդի՞, թե՞ չի ազդի համատեքստում: Մինչդեռ անհրաժեշտ է տարածաշրջանի սպառազինության մրցավազքը դուրս բերել ռուս-ամերիկյան հարաբերության «կցորդ» կարգավիճակից և դնել առավել ակտիվ ու նախաձեռնողական ռեժիմում: Իսկ դա պահանջում է առավել խորքային հարցադրում. ոչ թե Հայաստանին և Ադրբեջանին սպառազինության վաճառքի արգելք ռուսական ռազմարդյունաբերական մասով, այլ ընդհանրապես զենքի վաճառքի էմբարգո Հայաստան և Ադրբեջան՝ հակամարտության գոտի:

Այստեղ խնդիրը բացարձակապես այն չէ, որ չգնելով զենք Ռուսաստանից՝ Ադրբեջանը նավթի և գազի դոլարներով կարող է գնել ցանկացած այլ վաճառողից, իսկ վաճառողներ շատ կան՝ ի տարբերություն Հայաստանի, որը չունի այդքան փող: Թեև դա իսկապես խնդիր է, որն ունի պատասխանի անհրաժեշտություն, սակայն այդուհանդերձ՝ ռեգիոնալ անվտանգության լայն խնդրի շրջանակում վաղուց է հասունացել հակամարտության գոտի սպառազինության վաճառքի նկատմամբ արգելանք սահմանելու անհրաժեշտությունը կամ սպառազինության, այսպես ասած, ծանր տեսակների նկատմամբ արգելանք սահմանելու անհրաժեշտությունը: Ընդ որում, Երևանն այդ մասին բարձրաձայնել է փոխարտգործնախարարի մակարդակով, սակայն, չգիտես ինչու, այդքան էլ ակտիվ չէ այդ գաղափարը առաջ մղելու հարցում:

Միևնույն ժամանակ՝ զարմանալի է, որ այդ հարցը օրակարգ չի բերում Մինսկի խմբի եռանախագահության անդամ որևէ երկիր: Իհարկե՝ երեք երկրներից միայն Ռուսաստանն է, որ սպառազինություն է վաճառում կողմերին, իհարկե՝ բազմապատիկ ավելի շատ Ադրբեջանին, Ֆրանսիան ու ԱՄՆ-ը ձեռնպահ են մնում հենց այն սկզբունքի պատճառով, որ իբրև միջնորդ չպետք է զինեն հակամարտության գոտին: Սակայն արդյո՞ք ժամանակը չէ, որ այդ պասիվ պոզիտիվությունից Ֆրանսիան և ԱՄՆ-ը անցնեն ակտիվ պոզիտիվության և օրակարգ բերեն ընդհանրապես որևէ տեղից սպառազինության մատակարարումների արգելքի հարցը՝ խախտումների դեպքում սահմանելով պատժամիջոց թե՛ գնորդի, թե՛ վաճառողի համար:

Ներկայումս Մինսկի խմբի համանախագահները փորձում են առաջ մղել հրադադարի պահպանման մեխանիզմների հարցը, որն ակնհայտորեն բախվում է Ադրբեջանի մերժմանը: Սպառազինության վաճառքի գլոբալ էմբարգոն թերևս հրադադարի պահպանման լավագույն մեխանիզմներից մեկը կլինի, որը, ընդ որում, դե յուրե և դե ֆակտո չունի Ադրբեջանի հավանության կարիքը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում