Սիրիայի և Լիբանանի միջև լեռնային շրջանում տեղակայված գրոհայինների կողմից այսօր հրետակոծման է ենթարկվել Լիբանանի Հերմել քաղաքը, որը գտնվում է Բեյրութից 95 կմ հեռավորության վրա: Այն գտնվում է Օրոնտ գետի ձախ ափին՝ Բեքաա հովտի հյուսիսարևելյան մասում: Այդ վարչական կենտրոնն առաջին անգամ չէ սիրիական կողմից արձակված կրակի տակ հայտնվում: Մայիս-հունիսին սիրիական բանակի կողմից Ալ-Քուսեյրում անցկացված հակաահաբեկչական օպերացիայի ժամանակ քաղաքում և դրա շրջակայքում հաճախ են արկեր հայտնվել: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը:
Նախնական տվյալներով՝ երկու հրթիռներ են ընկել դպրոցի մոտ: Ոչ ոք չի տուժել: Ավելի վաղ կրակի տակ էին հայտնվել Նաբի-Շիտ և Սարին քաղաքները:
Այսօր Լիբանանում ոչ աշխատանքային օր է՝ կապված շիայական Աշուրայի հետ: Լիբանանի շիաներն այսօր նշում են Մուհամմադ մարգարեի թոռան՝ իմամ Հուսեյնի հիշատակի օրը, ով զովել է 680 թվականին Քերբելի մոտ անհավասար պայքարում:
Վերլուծաբանները միջադեպը կապում են օրվա նախօրեին «Հըզբոլլահի» առաջնորդ Հասան Նասրալայի հայտարարության հետ, համաձայն որի՝ Ասադի հակառակորդները չեն կարող հաղթանակ տանել Դամասկոսում:
Անդրադառնալով Լիբանանում կառավարական ճգնաժամին, շիա քաղաքական գործիչն ասել էր, որ խմբավորումը չի թողնի Սիրիան նախարարական պորտֆելների դիմաց, երբ լիբանանցի ժողովրդի և ողջ տարածաշրջանի վրա ռազմավարական սպառնալիք է կախվել:









































