Գերմանիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Յոահիմ Լյովը ցանկանում է, որ իր թիմն Իտալիայի հավաքականի դեմ խաղին մասնակցի մարտական կազմով:
«Իտալիայի հավաքականի դեմ խաղը բարդ է լինելու մեզ համար: Պետք է այդ խաղին մասնակցենք մարտական կազմով, որպեսզի հասկանանք, թե ինչի ենք ընդունակ և որքան հաջող կարող ենք մասնակցել աշխարհի առաջնությանը:
Հուսով եմ՝ Օզիլը կմասնակցի այդ կարևոր խաղին: Նա հարբուխ ուներ, բայց հիմա կարծես լավ է զգում իրեն»,- Լյովի խոսքերը մեջբերում է Sport1.de-ն:









































