Բոդիպոզիտիվի շարժման մի խումբ ակտիվիստներ ներքնազգեստով հայտնվել են Լոնդոնում նորաձևության շաբաթվա ժամանակ, որպեսզի դրդեն դիզայներներին, իրենց շոուների ժամանակ, օգտագործել բոլոր չափսերի և կառուցվածքների մոդելներին։

Կանայք՝ «Սիրեք ձեր կառուցվածքը» ցուցանակներով անցել են փողոցներով։ Միջոցառման մասնակիցների թվում են եղել Body Positive շարժման ակտիվիստներ, դերասանուհի՝ Հեյլի Հասելհոֆը, մոդել և բլոգեր Մեգան Կրեբը, դերասանուհի Կոկո Բրաունը և մոդել Փոփի Թաուերսը։

Բողոքի ակցիան կազմակերպված է եղել plus-size կանացի հագուստի և ներքնազգեստի արտադրող Simple Be կազմակերպության հետ համատեղ և վերածվել է բրենդի նոր հավաքածուի ֆոտոսեսիայի։

2018 թվականի հունվարին մոդայիկ հագուստի Asos ինտերնետ–խանութը իր համար աշխատող մի քանի ֆոտոմոդելների առաջարկել էր քաշ հավաքել։ Նախաձեռնությանը աջակցել էր plus-size մոդել և բոդիպոզիտիվի շարժման հիմնադիր Ֆելիսիթի Հեյվորդը, հայտարարելով, որ «Մոլորակի վրա չկան երկու միանման մարդիկ։ Մենք բոլորս տարբեր ենք և գեղեցիկ՝ ամեն մեկս մեր տեսակի մեջ, և ժամանակն է, որ բրենդերը դա հասկանան»։










































