Դորտմունդի «Բորուսիա»-ի դարպասապահ Ռոման Վայդենֆելերը հայտնել է, թե ինչ ակնկալիքներ ունի Գերմանիայի առաջնության 13-րդ տուրի շրջանակներում կայանալիք Մյունխենի «Բավարիա»-ի դեմ խաղից: Ֆուտբոլիստը հայտնել է, որ իր թիմը հաղթանակի է տրամադրված:
«Ցանկանում ենք 3 միավոր վաստակել: «Բավարիա»-ն արդեն ապացուցել է, որ կարող է հաղթել «Բավարիա»-ին: Այդ մրցակցի դեմ վերջին հանդիպումներում մենք միշտ արժանապատիվ ենք հանդես եկել: Այս անգամ նույնպես մենք հաջողության կհասնենք»,- ասել է Վայդենֆելերը:
Հիշեցնենք` Բունդեսլիգայի 13-րդ տուրի շրջանակներում կայանալիք «Բորուսիա»-«Բավարիա» դիմակայությունը տեղի կունենա Դորտմունդում` նոյեմբերի 23-ին: Ներկայումս Յուրգեն Կլոպի սաները երկրորդ տեղն են զբաղեցնում Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակում` իրենց ակտիվում գրանցելով 28 միավոր:









































