ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունն այսօր դեպի կառավարության շենք ակցիան ավարտեց կառավարությանը գավաթ հանձնելու արարողությամբ:
Երիտասարդների հավաստմամբ՝ ներկայի կառավարությունը ավենավատ կառավարությունն է և դրա համար պետք է գավաթ ստանա:
Կառավարությունից նրանց հետ բանակցելու դուրս եկավ քաղաքացիների ընդունելության և դիմումների քննարկամ վարչության պետ Ալեքսանդր Ղազարյանը: Վերջինիս երիտասարդները փոխանցեցին գավաթը, որպեսզի ն այն հանձնի վարչապետ Տիգրան Սարգսյանին:
Երիտասարդներից մի քանիսը զրուցեցին Ալ. Ղազարյանի հետ, ով հավաստիացրեց, որ վարձերի բարձրացման պատճառով ոչ մի ուսանող բուհից դուրս չի մնացել, ընդհակառակը, նրանք, ովքեր խնդիրներ են ունեցել օգտվել են զեղչերից:
Մանրամասները դիտեք տեսանյութում:
Լուսանկարը` PanARMENIAN Photo-ի







































