Մոսկվան Բեյրութին պատրաստվում է տրամադրել զենքի մեծ խմբաքանակ, այդ թվում` ռազմական ուղղաթիռներ, տանկեր և հրետանի. այս մասին Ռուսաստան կատարած այցի վերաբերյալ
Время новостей թերթին տված հարցազրույցում հայտնել է Լիբանանի վարչապետ Սահադ Հարիրին:
«Դա կլինի վեց հատ Mi-24 ուղղաթիռ, 31 հատ T-72 տեսակի տանկեր, 36 հատ 130 մմ տրամաչափի հրետանի, ինչպես նաև թվարկված տեսականու զինամթերքը», – ասել է վարչապետը: Ըստ Հարիրիի` այդ զենքի մի մասը Լիբանանը գնելու է, մյուս մասը ստանալու է անվճար: