Saturday, 20 06 2026
18:10
Լեհաստանը Զելենսկուն զրկեց բարձրագույն պարգևից․ դիվանագիտական սկանդալ
ՀՀ բանակում վարժանքներ են անցկացվել հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ
Մաչետեով հարձակում՝ Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ կան զոհ և վիրավորներ
Երևան-Մեղրի ավտոճանապարհի դեպի Ջերմուկ տանող հատվածում քարաթափում է տեղի ունեցել
17:30
Իրանը փակում է Հորմուզի նեղուցը
ԿԸՀ-ն կոչ է անում զերծ մնալ անհիմն շահարկումներից
17:10
Զոհվել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիյեմոն
Կրակոցներ Երևանում․ կան վիրավորներ
16:50
Հունգարիայում Սահմանադրության փոփոխությամբ՝ սահմանափակվել է վարչապետի պաշտոնավարման ժամկետը
Բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ ՀՀ վարչապետ
16:30
Մեծ Բրիտանիան նավերի անձնակազմերին խորհուրդ է տվել Հորմուզի նեղուցով անցնելիս օգտագործել հարավային երթուղին
Վարչապետը ծանոթացել է Երևանի բուսաբանական այգում «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ռուսաստանից Ադրբեջանով Հայաստան է ուղարկվել ևս 490 տոննա ցորեն
Պուտինի իրական հակառակորդը Փաշինյանը չէ, այլ հայ ժողովուրդը՝ իր «վատ օրինակով»
15:50
Պակիստանում յոթ մարդ է զոհվել պայթյունների հետևանքով
ՌԴ-ն երաշխավորել է ՀՀ անվտանգությունը իր հարձակումից, ոչ թե՝ այլ թշնամիների
15:30
Վառելիքի գնաճը մեծացրել է էլեկտրամոբիլների պահանջարկը Եվրոպայում
Երկիրը «մխտռողներին» մի՛ քննարկեք՝ ձերբակալե՛ք և վերջ. չարվեն ռադիկալ քայլեր՝ հետո ավելի վատ կլինի
15:10
Արքայազն Հարրին և Մեգանը երեխաների հետ կժամանեն ՄԹ. BBC
Ռուսաստանը «մերժում» է Ուկրաինայում հրադադարը, համաեվրոպական պատերա՞զմ է սպասվում
14:50
Եվրոպայում սպասվում է ուժեղ շոգի ալիք
ՀՀ ֆինանսների նախարարն ու ԿԲ նախագահը մասնակցել են Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
14:30
ԱՄՆ-ն ու Կատարը քննարկում են Իրանի ակտիվների ապասառեցումը
Սիսիանի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը. դատախազություն
14:10
Գիտնականները տիեզերքում տարօրինակ երևույթ են հայտնաբերել
Որոնվում է 1938թ. ծնված Նադյա Ղալաչյանը
13:50
«Աուրուսի» արտադրությունը Թաթարստանում փակվում է. նախագիծը անշահավետ է
Շիրակի մարզպետի հանձնարարությամբ սկսվել են Գյումրիում տեղացած ուժեղ կարկուտի հետևանքով գույքային վնասների գնահատման աշխատանքները
13:30
«Եմենի Սարդ-մարդը» մահացել է հրաբխային խառնարանում
Վիենի քաղաքապետի գլխավորությամբ Հայաստան ժամանած պատվիրակության անդամներն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Պռոշյանի գյուղապետի սպանության գործը մտել է փակուղի

Հրաչ Մուրադյանի սպանության գործի նախաքննությունը մտել է փակուղի. Պռոշյան համայնքի նախկին ղեկավար Հրաչ Մուրադյանի սպանության գործով կալանավորված Արայիկ Պետրոսյանն արդեն ութ ամիս առանց հիմնավորման պատանդ է պահվում: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը Հրաչ Մուրադյանի սպանության գործով կալանավորված Արայիկ Պետրոսյանի պաշտպաններ Նորայր Նորիկյանը և Գիվի Հովհաննիսյանը հայտարարեցին, որ գործի քննության այս ընթացքն իրենց մտահոգում է: Նրանք կասկածներ հայտնեցին, որ նախաքննությունը կամ փակուղի է մտել, կամ դիտավորյալ ձգձգվում է:

«Արդեն վեցերորդ անգամ նախաքննության մարմինը նույն պատճառաբանությամբ հանդես է գալիս կալանքի ժամկետը երկարացնելու միջնորդությամբ, ինչը դատարանը բավարարում է»,-ասաց Նորիկյանը։

Նա տեղեկացրեց, որ նախօրեին հերթական որոշումն է եղել՝ կալանքի ժամկետը ևս երկու ամսով երկարացնելու վերաբերյալ, և Արայիկ Պետրոսյանը «Կենտրոն» ՔԿՀ-ից տեղափոխվել է «Նուբարաշեն»։

Նորիկյանը հայտնեց, որ այսքան ժամանակ որևէ ողջամիտ փաստ չի ներկայացվում։ Նշվում է, որ Արայիկ Պետրոսյանը ևս ունի սպիտակ գույնի «Նիվա» մակնիշի մեքենա. միակ հիմքը դա է, բայց խնդրո առարկա մեքենայի պետհամարանիշը սկսվել է երեք թվով, իսկ իրենց պաշտպանյալի մեքենան՝ երկու թվով։

Պաշտպաններն արդեն նամակ են հղել Գլխավոր դատախազին, որում հայտնել են իրենց բոլոր մտահոգություները և խնդրել հանդիպում: Պետրոսյանի հայրը դիմել է նաև ԱԺ խմբակցություններին։

Պաշտպան Գիվի Հովհաննիսյանը նշեց, որ իրենք նորանշանակ Գլխավոր դատախազից ակնկալում են որևէ արձագանք: Թեև պաշտպաններն արդարադատության հետ հույսեր չեն կապում, սակայն անհրաժեշտության դեպքում կդիմեն թե վերաքննիչ, թե վճռաբեկ դատարաններին, որպեսզի հետագայում հնարավորություն ունենան դիմել նաև Եվրադատարան:

«Ակնհայտ անմեղ մարդու մասին է խոսքը, հասկացանք՝ սպանություն է, որոշակի ժամանակ պահեցիք, հիմա էլի երկարացնելը, այն էլ՝ երկու ամսով, ի՞նչ նպատակ է հետապնդում, ի՞նչ խաղեր են սրանք՝ չեմ հասկանում»,- ասաց նա։

Պաշտպաններն ընդգծում են՝ Հրաչ Մուրադյանն ու Արայիկ Պետրոսյանը ոչ միայն գործընկերներ էին, այլև ընտանիքներով էին լավ հարաբերությունների մեջ:

Պաշտպաններին հետաքրքրում է՝ գործի քննության համար ստեղծված խումբն ինչո՞ւ է մեկ ամսում ընդամենը 5 մարդու քննել. սա որևէ կերպ չի տեղավորվում նրանց որդեգրած ողջամտության քաղաքականության սահմաններում, նշանակում է՝ խմբից յուրաքանչյուրն ամսական աշխատել է մի քանի ժամ:

Լուսանկարը՝ shamshyan.com-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում