Հռոմի պապ Պողոս VI-ը, որը Սուրբ աթոռը զբաղեցրել է 1963-ից մինչև 1978 թվականը, այս տարի կդասվի սրբերի շարքը: Այս մասին հայտարարել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսը՝ փոխանցում է Catholic News Agency:
«Պողոս VI-ը այս տարի սուրբ կդառնա»,- մեջբերվում է նրա խոսքը:
Հովվապետը հիշեցրել է, որ ավելի վաղ սրբադասվել են Հովհաննես XXIII-ը և Հովհաննես Պողոս II-ը:
«Հերթում Բենեդիկտն ու ես ենք: Աղոթեք մեզ համար»,- կատակել է նա:







































