Wednesday, 01 05 2024
Շոյգուին ցուցադրել են ԱԹՍ–ների դեմ պայքարի նոր միջոցներ
Միրզոյանը խոստովանել է Ադրբեջանի լարած թակարդը
Իրավունքն ամրագրված է, չկա սոցիալական գործընկերը, ում հետ պետք բանակցենք
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
«Արժանապատիվ աշխատանքը քաղաքացուն հնարավորություն է տալիս զբաղվել սիրելի մասնագիտությամբ»․ նախարար
Երևանում բնակարանների գներն աճում են, առքուվաճառքի գործարքները՝ ավելանում
14:30
Իրաքը Թուրքիայի հետ սահմանին երկու ռազմակայան է ստեղծել
64 խեցգետին կենդանի բաց է թողնվել Սևանա լիճ
Արժանապատիվ աշխատանք խորագրով երթ` աշխատավորների օրվա կապակցությամբ
Լուրերի օրվա թողարկում 14։00
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մեքենան կոտրել է արագաչափը, ապա աղբամաններն ու գլխիվայր շրջվել. կա 4 վիրավոր
Տոկաևը ողջունել է ԱԳ նախարարների բանակցությունները Ալմաթիում անցկացնելու համաձայնությունը
Վանաձոր-Գյումրի ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է․ ՆԳՆ
Ծեծկռտուք Վրաստանի խորհրդարանում
13:00
Նավթի գները նվազել են- 30-04-24
Աշխատանքային իրավունքների հետ կապված մի շարք խնդիրներ արդիական են մնում. ՄԻՊ–ի ուղերձն Աշխատանքի օրվա առթիվ
12:30
Չինաստանում ավտոճանապարհի փլուզման հետևանքով առնվազն 19 մարդ է զոհվել
Ալավերդիում կայանված մեքենան գիշերը այրվել է
Լուրերի օրվա թողարկում 12։00
Ավտոտեխսպասարկման կետում մեքենա է այրվել
ԵԽԽՎ-ն «փակու՞մ է» Ադրբեջանի վերադարձի ճանապարհը
Լրագրողի մասնագիտական գործունեությունն առերևույթ բռնության գործադրմամբ խոչընդոտելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
«Վարչապետ կոչվածը չի կարում լուծում տա». ծնողները մինչև մայիսի 10–ը ժամանակ տվեցին իշխանություններին
Փաշինյա՛ն, դու ինչ գիտեի՞ր՝ վառվել են, թե սպանվել. պատասխան պիտի տաս մեր երեխեքի սպանության համար
11:40
ԱՄՆ Պետդեպարտամենտը հայտարարել է Բլինկենի մասնակցության մասին Երևանի ու Բաքվի միջև կարգավորման գործընթացում
11:30
Մահացել է ամերիկացի գրող Փոլ Օստերը
«Բաքվին և Երևանին պետք չեն միջնորդներ»․ Ալիև
Տոտալ անվստահություն կա. Ազատի զորամասի գործով Փաշինյանի կողմից նշանակվեցին մեղավորներ ու անմեղներ
Թբիլիսիում բողոքի ակցիաների ժամանակ 63 ցուցարար է ձերբակալվել

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ՀՀԿ-ի կողմից նախագահի թեկնածու առաջադրված Արմեն Սարգսյանին

Փետրվարի 17-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Հայաստանի Հանրապետական կուսակցության կողմից Հանրապետության նախագահի թեկնածու առաջադրված Արմեն Սարգսյանին:

Ինչպես տեղեկացրին Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից, ՀՀԿ-ի կողմից առաջադրված նախագահի թեկնածուն Վեհափառ Հայրապետին տեղեկացրել է կուսակցությունների, գիտական ու կրթական հաստատությունների և տարբեր հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների, Արցախի Հանրապետության ղեկավարության հետ ունեցած հանդիպումների, ինչպես նաև Սփյուռքի տարբեր համայնքներ կատարած իր այցելությունների արդյունքում՝ որպես ՀՀ նախագահի թեկնածու առաջադրվելու՝ ՀՀԿ-ի առաջարկի առնչությամբ կայացրած դրական որոշման մասին և հայցել Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությունը։

Ողջունելով Արմեն Սարգսյանի կայացրած կարևոր որոշումը՝ Նորին Սրբությունը վստահություն է հայտնել, որ այն պիտի գոհունակությամբ ընդունվի թե´ հայրենի երկրում և թե´ Սփյուռքում: Վեհափառ Հայրապետը տեղեկացրել է, որ անցնող օրերին զանգվածային լրատվամիջոցներով հետևել է այդ հանդիպումներին։ Հայոց Հովվապետն ընդգծել է, որ Արմեն Սարգսյանի անձը քաջածանոթ է հայորդիներին թե որպես պետական գործիչ, ով տարբեր հանգամանքներում երկար տարիներ իր ծառայությունն է բերել հայրենիքին, և թե իբրև բարեգործ ու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի բարերար, ում նախաձեռնած մի շարք հայրենանվեր և եկեղեցաշեն իրագործումները կարևոր ներդրում են մեր ժողովրդի բարօր կյանքի կերտման գործում։

Զրույցի ընթացքում Գարեգին Բ Հայրապետը և Արմեն Սարգսյանն անդրադարձել են հայրենիքի առջև ծառացած մարտահրավերներին և դրանց հաղթահարմանն ուղղված քայլերին։

Հանդիպմանը ներկա են եղել Մայր Աթոռի դիվանապետ Գերաշնորհ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը և Մայր Աթոռի Վարչատնտեսական բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում