Մադրիդի «Ռեալ»-ի նախկին ֆուտբոլիստ Ռոբերտո Կարլոսն իր կարծիքն է հայտնել, թե ով պետք է ստանա 2013 թվականի «Ոսկե գնդակ»-ը:
«Քրիշտիանու Ռոնալդուն արժանի է ստանալ «Ոսկե գնդակ»-ը: Կարծում եմ` այս տարի նա կստանա պատվավոր մրցանակը:
Պորտուգալացին բազմաթիվ գոլեր է խփել և արժանի է խրախուսանքի: Նա հիանալի խաղ է ցուցադրել ամբողջ տարվա ընթացքում»,- ասել է Ռոբերտո Կարլոսը:




































