Հանովերի դատարանը հինգշաբթի օրը սկսում է վերանայել Գերմանիայի նախկին նախագահ Քրիստիան Վուլֆի գործը: Գերմանիայի պատմության մեջ առաջին անգամ է նախկին նախագահը կանգնում դատարանի առջև: Նա մեղադրվում է պաշտոնեական դիրքը չարաշահելու մեջ, ինչի հետևանքով անձամբ ստացել է 719 եվրո 40 ցենտ:
Մի քանի մեղադրանքներից մնացել է միայն մեկը՝ Վուլֆին իր հարուստ ընկեր՝ կինոպրոդյուսեր Դևիդ Գրյոնևոլդը վճարել է հյուրանոցում մնալու նրա ծախսերը՝ իբր գործարարի նախագծերից մեկին աջակցելու դիմաց:
Խոսքը Վուլֆի և նրա կնոջ՝ 2008-ին Օքտոբերֆեսթի կապակցությամբ Մյունխեն մեկնելու մասին է: Ըստ հետաքննության՝ Գրյոնևոլդն իբր վճարել է Վուլֆի՝ հյուրանոցում ապրելու 510 եվրո հաշիվը և ևս 209.4 եվրո՝ համատեղ ընթրիքի համար, ինչպես նաև «փոխհատուցել է» տոնի ծախսերը: Գործարարը ևս կկանգնի դատարանի առջև:







































