Միլանի դատախազությունը հետաքննություն է սկսել Apple-ի իտալական մասնաճյուղի նկատմամբ` ավելի քան 1 մլրդ եվրո հարկ չվճարելու մեղադրանքով: Այս մասին հաղորդում է Reuters-ը` վկայակոչելով երկրի դատական մարմիններում գտնվող աղբյուրին:
Ըստ նախնական տվյալների` Apple-ի իտալական մասնաճյուղը կեղծ տեղեկություններ տալու ճանապարհով Իտալիայի գանձարանին չի վճարել 206 մլն եվրո` 2010-ին և 853 մլն եվրո` 2012-ին:
Apple-ի ղեկավարությունն իրավիճակի հետ կապված մեկնաբանություններ դեռևս չի տվել:






































