Healthcare.com կայքը, որտեղ իրականացվում է Obamacare յուրօրինակ բժշկական ապահովագրության ծրագիրը, բազմաթիվ կիբեռհարձակումների է ենթարկվել: Այս մասին հաղորդում է Reuters-ը:
Համապատասխան հայտարարությունն արել է ԱՄՆ կիբեռանվտանգության դեպարտամենտի աշխատակից պաշտոնյան: Նրա խոսքերով` ԱՄՆ առողջապահության նախարարությունը մոտ 16 հաշվետվություն է ներկայացրել կայքի վրա կատարված կիբեռհարձակումների վերաբերյալ:
Կայքը, որի զարգացման համար 4 մլն դոլար է ներդրվել, ընդհատումներով էր աշխատում հենց թողարկման սկզբից: Ըստ նոյեմբերի սկզբի տվյալների` միայն Դելավեր նահանգի 4 բնակիչ են օգտվել Obamacare-ից:






































