Այսօր Motorola-ն պաշտոնապես ներկայացրել է նոր Moto G սմարթֆոնը, որը պատկանում է տնտեսող գաջեթների դասին: Դրա արժեքը 179 դոլար է, տեղեկացնում է The Verge-ը:
Սարքավորումն ունի քառամիջուկ Snapdragon 400 պրոցեսոր, 1 Գբ օպերատիվ հիշողություն, 720 թողունակությամբ 4,5-դյույմանոց էկրան և 5 մեգապիքսելանոց տեսախցիկ: Տեսականորեն սմարթֆոնը կարող է առանց լիցքավորվելու մեկ շաբաթ աշխատել:
8 Գբ-անոց հիշողությամբ սմարթֆոնը 179 դոլար արժե, իսկ 16 Գբ-անոցը 199 դոլար կաժենա:










































