Saturday, 27 06 2026
16:30
Վենեսուելայում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը գերազանցում է 900-ը
Փաշինյանը ծանոթացել է Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքներին
16:10
ԱՄՆ-ն մարդասիրական օգնությունը հնարավոր դարձնելու համար չեղարկել է Վենեսուելայի դեմ պատժամիջոցները
Ցանկացած գործունեություն ռուսական շուկայում ռիսկային է. Հայաստանն այնտեղ անելիք չունի այլևս
15:50
Գիտնականները բացահայտել են հսկա մոլորակ, որը գրեթե «կշիռ չունի»
Անընդհատ մնում ենք նույն դասարանում, երբ մեր հասակակիցները վաղուց ԲՈԻՀ-ում են
15:30
Չինաստանը գլխավորել է աշխարհի ամենաարագ գերհամակարգիչների ցանկը
Լրջագույն փոփոխություններ են սպասվում ՀՀ-ՌԴ հարաբերություններում. Կրեմլը գործի է դնելու պլան Բ-ն
15:10
Լյուքսեմբուրգում գրանցվել է սարդերի ներխուժում
Հայաստանի լոգիստիկ կապերը զարգացնելու հեռանկարին Մոսկվան և Բաքուն դեմ են, Եվրամիությունը կկարողանա՞ Ալիևին «դարձի բերել»
14:50
Ուկրաինան նշվել է Աստվածածնի հայկական պատկերակի օրվա 235-ամյակը
Վարդենիս համայնքի Մեծ Մասրիկ բնակավայրում բացվեց «Մեծ Մասրիկ» գերոնտոլոգիական կենտրոնը
14:30
Ինչու է ԵՄ-ն շտապում ընդունել Ուկրաինային
Սյունիք բնակավայրի մոտակայքում բեռնատարը կողաշրջվել է և երկկողմանի փակել ճանապարհը․ օգնւթյան են հասել փրկարարները
14:10
Նավթի գները նվազել են – 26/06/26
ՀՀ ՆԳ նախարարը և Վրաստանի պետական անվտանգության ծառայության պետը քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր
13:50
ԱՄՆ զինված ուժերը հայտնել են Իրանին հարվածելու մասին
Երևանում անցկացվելիք COP17-ի նախապատրաստական աշխատանքները ներկայացվել են Ժնևում
13:30
Իլոն Մասկը զրկվել է տրիլիոնատիրոջ կարգավիճակից
Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում
13:10
Արևային ակտիվությունը կարող է խնդիրներ ստեղծել էլեկտրացանցերի և կապի համար
Փամբակ գետում դի է հայտնաբերվել
12:50
Մարոկկոյում բացվել է երկրի ամենաբարձր երկնաքերը
Մհեր Գրիգորյանը և ԻԻՀ նախագահի տեղակալը քննարկել են Հայաստան-Իրան երկկողմ օրակարգին առնչվող հարցեր
12:30
Տիեզերքի ընդարձակումը շարունակում է արագանա՞լ
Ամառային զորակոչի մեկնարկին ընդառաջ ԳՇ պետն այցելել է հանրապետական հավաքակայան
12:10
Մասկը մեղադրվում է 4.5 մլն երեխաների հնարավոր մահվան մեջ
ՀԴՄ կտրոնը չենք մոռանում. Նիկոլ Փաշինյան
11:50
Բրազիլիայում բնակիչները «այլմոլորակայինների հարձակման» մասին ահազանգ են ստացել
11:40
ՍԴ-ն քննում է ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու գործը

Քրգործով ապացույցներ կեղծելու համար մեղադրանք է առաջադրվել քննչական կոմիտեի ծառայողին

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցներով պարզվել է, որ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի քննիչ Ռաֆիկ Կարապետյանն իր վարույթում քննվող` բռնությամբ զուգորդված խուլիգանության դեպքի վերաբերյալ քրեական գործով ապացույցներ է կեղծել: Այս մասին տեղեկացրին ՀՔԾ լրատվական ծառայությունից:

Ասպես, Ռաֆիկ Կարապետյանը 27.10.2017թ.-ին վարույթ է ընդունել Երևանում գործող «Մոսքոու» դիսկո ակումբում 16.10.2017թ.-ին մի խումբ անձանց կողմից բռնությամբ զուգորդված խուլիգանություն կատարելու վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով հարուցված քրեական գործը, որի նախաքննության ընթացքում միջադեպի մանակիցները` Հ. Ա.-ն, Ա. Փ.-ն և Ս. Ի.-ն հարցաքննվել են որպես վկաներ և ցուցմունքներ տվել նշված ակումբում իրենց միջև տեղի ունեցած վիճաբանության ընթացքում փոխադարձ հայհոյանքներ տալու և միմյանց հարվածներ հասցնելու մասին:

Քննիչ Ռ. Կարապետյանը, գիտակցելով, որ նման պայմաններում վերը նշված երեք անձանց արարքները ենթակա են որակման ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածով, ցանկացել է կարճել քրեական գործի վարույթը և խուսափել վերջիններիս քրեական պատասխանատվության ենթարկելուց: Այդ նպատակով վկաներից Ս. Ի.-ին հայտնել է, որ եթե վերջինս փոխի իր նախկին ցուցմունքը` հերքի վիճաբանության ընթացքում հայհոյանքներ տալու և փոխադարձ հարվածներ հասցնելու հանգամանքները, ապա այդ դեպքում կարող է ազատվել քրեական պատասխանատվությունից:

Միաժամանակ քննիչը Ս. Ի.-ին հավաստիացրել է, որ վիճաբանության մյուս կողմը նույնպես փոխելու է ցուցմունքները:

Ստանալով Ս. Ի.-ի համաձայնությունը` Ռ. Կարապետյանը վերջինիս անվամբ լրացրել է քրեական գործով ապացույց հանդիսացող` լրացուցիչ հարցաքննության մասին արձանագրություն, որում մտցրել է իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ, որ Ս. Ի.-ն, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, դեպքի հանգամանքները ճիշտ չի ընկալել և, իբր, վիճաբանության ընթացքում հայհոյանքներ չեն հնչել ու կողմերն իրար չեն հարվածել: Ս. Ի.-ն իր ստորագրությամբ և ձեռագիր գրառմամբ հաստատել է ցուցմունքների իսկությունը:

Այնուհետև, շարունակելով ապացույցներ կեղծելու ճանապարհով հիշյալ անձանց քրեական պատասխանատվությունից ազատելուն միտված իր գործողությունները` քննիչ Ռ. Կարապետյանը վիճաբանության մյուս կողմին` Հ. Ա.-ին և Ա. Փ.-ին ներկայացրել է, որ Ս. Ի.-ն արդեն փոխել է իր ցուցմունքը` հերքելով վիճաբանության ընթացքում հայհոյանքներ տալու և միմյանց հարվածելու հանգամանքները և առաջարկել է, որ վերջիններս էլ նույնաբովանդակ ցուցմունքներ տան: Հ. Ա.-ն և Ա. Փ.-ն իրենց ստորագրություններով և ձեռագիր գրառումներով հաստատել են կեղծ ցուցմունքների իսկությունը:

Այսպիսով, վերը նշված հանցավոր արարքը կատարելու` քրեական գործով ապացույցներ կեղծելու համար քննիչ Ռաֆիկ Կարապետյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 349-րդ հոդվածի 2-րդ մասով:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում