Թուրքիայի ԱԳ ղեկավար Մեվլյութ Չավուշօղլուն ԱՄՆ վարչակազմից պահանջել է հեռացնել քրդական ջոկատներին սիրիական Մանբիջ քաղաքից։
«Այժմ մենք պետք է երաշխիքներ և արդյունքներ ունենանք, որ նրանք Եփրատից այն կողմ կգնան»,– հայտարարել է նախարարը՝ ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։

Սիրայում քրդական ջոկատների խնդիրը նա «ամենակարևորներից մեկն է» անվանել։
Ավելի վաղ ԱՄՆ վարչակազմը խոստացել էր Անկարային՝ այդ ստորաբաժանումները Եփրատի արևելյան ափ տեղափոխել։ «Կարևոր է, թե ով կյանքի կկոչի այդ խոստումները»,– ընդգծել է Թուրքիայի ԱԳ նախարարը։

Նա ասել է, որ քրդական ջոկատների Մանբիջից դուրս բերումը այս օպերացիայի առաջին քայլը կլինի։ «Դա մեզ համար երաշխիք կլինի, և այդ ժամանակ մենք առաջ կշարժվենք»,– ասել է նախարարը։
Նրա խոսքերով՝ քուրդ ջոկոտայինների հետ մարտերում արդեն ավելի քան 100 թուրք զինվոր է զոհվել։











































