Apple գաջեթների օգտատերերը հերթական խոցելիությունն են գտել, որ խանգարում է iOS սարքավորման նորմալ գործարկմանը։ Պարզվում է, iPhone-ը շարքից դուրս բերելու համար բավական է SMS ուղարկել տելուգուի սիմվոլով, որը թարգմանվում է որպես «նշան»։ Տելուգուն Հնդկաստանում տարածված լեզու է։ Սարքը, այդ սիմվոլը ստանալու դեպքում, թույլ չի տալիս տեսնել հաղորդագրությունը, իսկ դրանից հետո դժվարանում է մուտք գործել սմարթֆոնի հիմնական հավելվածներ։
Փորձագետները ենթադրում են, որ այս խնդիրը կարելի է լուծել ևս մեկ՝ ցանկացած այլ բովանդակությամբ հաղորդագրություն ուղարկելով։ «Խնձորային» ֆիրմայի ներկայացուցիչները դեռևս այս մասին որևէ մեկնաբանություն չեն արել։
Another iOS bug is crashing iPhones and disabling access to iMessage https://t.co/9do0xyz7k4 pic.twitter.com/15Ripq7PP8
— Tom Warren (@tomwarren) 15 февраля 2018 г.











































