Monday, 20 05 2024
Ի՞նչ է պատասխանել Բորջին Արարատ Միրզոյանը
«Խորապես վշտացած եմ իմ եղբայր Ռայիսիին տեղափոխող ուղղաթիռի վթարի կապակցությամբ»․ Էրդողան
23:54
Իրանի նախագահի ուղղաթիռի որոնումները ղեկավարող ԻՀՊԿ հրամանատարը հայտնել է պատահարի ճշգրիտ վայրը պարզելու մասին. ԶԼՄ
23:45
Իրանի նախագահին ուղղաթիռում ուղեկցողներից երկուսն արտակարգ պատահարից հետո կապ են հաստատել
23:30
Ռուսաստանը հետևում է Իրանի նախագահի ուղղաթիռի ուղևորների ճակատագրի մասին տեղեկատվությանը
23:15
Խամենեին հույս է հայտնել, որ Ռայիսին և նրան ուղեկցողները ողջ են
Բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ
22:45
Թուրքիան օգնություն է առաջարկել Իրանին
Հայաստանը փրկարարարական աշխատանքներին աջակցելու պատրաստակամություն է հայտնել Իրանին
Վա բանկ են գնում. եթե շարժումը հաջողության չհասնի, կարող են դիմել սադրանքի
Այլ տնտեսությունների ուժը պետք է բերել Հայաստան. այստեղ եմ նպաստելու այդ ծրագրերին
21:45
Իրանի փրկարարները պարզել են նախագահ Ռայիսիի ուղղաթիռի գտնվելու վայրը
Էբրահիմ Ռայիսին մայիսի 19-ին պետք է այցելեր Հայաստան
Ադրբեջանին տարածաշրջանի լիդերի դեր տվել է Մոսկվան
Ադրբեջանը ռուսաստանյան տարածք է
Ալիևի հայտարարությունը՝ Ռայիսիի հետ տեղի ունեցած դեպքի վերաբերյալ
Ուզում եմ Հայկ Մարությանին ու իր կուսակցությանը դիմել․ Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանը Կիրանց է վերադառնում
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Հարցազրույց Հովսեփ Խուրշուդյանի հետ
Վայոց ձորի մարզպետի աշխատակազմի աշխատակիցները պարգևատրվել են
19:30
Կենտրոնական Ասիայում ահաբեկչության ռիսկեր կան. Տոկաև
19:15
Իրանի նախագահի և ԱԳ նախարարի կյանքը վտանգված է
19:00
Իրանի նախագահի ուղղաթիռի որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են
18:45
Ռուս-աֆղանական առևտրաշրջանառությունը աճել է 500%-ով
18:30
Նախագահի ուղեկիցների հետ կապ է եղել, սակայն այն ավելի ուշ ընդհատվել է․ Իրանի ՆԳ նախարար
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Վիեննայում
Էրդողանը փորձում է միաժամանակ չորս աթոռի վրա նստել. պոկեր խաղացող է
17:50
Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռը կոշտ վայրէջք է կատարել
Հոգևորականի քաղաքական հայտը քաղաքական համակարգի վախճանի նշան է

Տիգրան Սարգսյանը խնայեց Հովիկ Աբրահամյանին

Այսօր Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ՀԱԿ պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը գործադիրին ուղղված` իր ասելով, սահմանադրական-օրենսդրական և անվտանգ հարց բարձրացրեց, թե ինչու է խորհրդարանի ընդունած օրենքների գերակշիռ մասը ներկայացնում կառավարությունը:

«Ըստ Parliamentmonitoring.am-ի` ԱԺ 5-րդ գումարման անցած նստաշրջանների ընթացքում ընդունված օրենքների 86-87 տոկոսը կառավարության նախաձեռնություններն են: Կառավարությունն է մշակում և ԱԺ ներկայացնում բոլոր հիմնարար օրենքների նախագծերը, գործող օրենքներում հայեցակարգային և ծավալով ավելի մեծ փոփոխություններն ու լրացումները: ԱԺ-ում ունենալով քաղաքական մեծամասնություն, օգտվելով Սահմանադրության և ԱԺ կանոնակարգ-օրենքով նախատեսված լծակներից` կառավարությունը, կարելի է ասել, թելադրում է ոչ միայն ընդունվող օրենքների բովանդակությունը, այլև դրանց ընդունման հերթականությունը: Ընդհանրացնելով` որոշ վերապահումով կարելի է պնդել, որ օրենսդրական ողջ քաղաքականությունը կառավարությունն է մշակում և ԱԺ միջոցով կենսագործում: Լավ է, վատ է` դա այլ հարց է»,- հայտարարեց Գ. Ջհանգիրյանը:

ՀԱԿ պատգամավորի այս հարցը ձևակերպելու ընթացքում սկսեց լարվել ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը: Դժվար է ասել` նրա համար անսպասելի էր, թե սպասելի էր նման հարցը, բայց նա լարված ուշադրությամբ հետևեց Գ. Ջհանգիրյանին: Տարիներ շարունակ ԱԺ-ում ընդունվում են հիմնականում կառավարության ներկայացրած օրինագծերը: Պատգամավորների հեղինակած և ընդունված օրենքները յուրաքանչյուր նստաշրջան կարելի է մատների վրա հաշվել: Որպես կանոն, ընդդիմադիր խմբակցությունների նախագծերը մերժվում են, իսկ կոալիցիոն երկու` Հանրապետական և «Օրինաց երկիր» խմբակցությունների պատգամավորները հազվադեպ են օրինագծեր ներկայացնում: Ինչ վերաբերում է ԱԺ-ում մեծամասնություն կազմած ՀՀԿ խմբակցության մեջ մեծամասնություն կազմող գործարար և գեներալ պատգամավորներին` նրանք ԱԺ օրենք գրելու համար չեն եկել: Նրանցից շատերը հավանաբար իրենց քվեարկած օրենքներից չեն էլ հասկանում: Հավանաբար հենց այդ պատճառով էլ ողջ փոփոխությունները գործադիրն է ներկայացնում: Իսկ այս դեպքում, բնականաբար, տուժում է ԱԺ դերն ու նշանակությունը, ինչի բարձրացման համար անընդհատ ջանք ու եռանդ չի խնայում Հ. Աբրահամյանը, բայց ապարդյուն:

Երեկ այդ դերի բարձրացման նպատակով նա նույնիսկ ՀԱԿ պատգամավորներ Լևոն Զուրաբյանի և Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ու բացատրություն ներկայացնելու էր հրավիրել վարչապետ Տիգրան Սարգսյանին և արդարադատության նախարար Հրայր Թովմասյանին: Նա ամեն ինչ անում է, որ իշխանական հիերարխիայում պահպանվի սահմանադրական այն դրույթը, թե ԱԺ-ն ՀՀ իշխանության մեջ երկրորդ մարմինն է, կառավարությունը միայն երրորդն է: Սակայն անկախ Հայաստանի պատմության մեջ կառավարություններն ու վարչապետները ԱԺ-ից ու ԱԺ նախագահից միշտ ավելի ազդեցիկ են եղել: Իսկ Հ. Աբրահամյանի վարչապետ դառնալու անկատար ցանկությունը կարծես թե յուղ է լցնում այդ կրակի վրա: Ահա թե ինչու, երբ պատգամավորները ԱԺ դերի հետ կապված հարց են բարձրացնում, նա միանգամից լարվում է ու հավանաբար դա վերագրում է անձամբ իրեն: Իսկ երեկ նրա լարվածությունը փոխանցվեց նաև դահլիճին, ու բոլորը սկսեցին հետևել, թե ինչ կպատասխանի Տ. Սարգսյանը:

Վերջինս պատասխանեց բավականին նրբորեն` կարծես թե փորձելով ամեն ինչ անել, որ Հ. Աբրահամյանի ու դահլիճի լարվածությունը չավելանա: «Դա ոչ միայն ՀՀ կառավարության, այլև մեր քաղաքական թիմի նախաձեռնություններն են: Մեր քաղաքական թիմը հանձնարարում է կառավարությանը այս կամ այն օրենսդրական փաթեթը պատրաստել և ներկայացնել ԱԺ, որովհետև այդ օրենքների մշակման պահանջները բխում են մեր քաղաքական ուժի նախընտրական ծրագրից: Եվ այն ռեֆորմների ուղղությունները, որոնցով ղեկավարվում է ՀՀ կառավարությունը, ընկած են մեր կոալիցիոն կառավարության թիմի նախընտրական ծրագրերի հիմքում, և շատ հաճախ մեր կուսակցական քննարկումներն ավարտվում են նրանով, որ մեր գործընկերները մեզ հանձնարարում են մշակել այս կամ այն օրենքի նախագիծը և ներկայացնել ԱԺ: Եվ կարծում եմ, որ այդ պարագայում չի կարելի խոսել այն մասին, որ մենք ինչ-որ առումով գերազանցում ենք կամ ճնշում ենք ԱԺ-ին»,- պատասխանեց Տ. Սարգսյանը:

«Իհարկե, կառավարությունը Սահմանադրությամբ ունի օրենսդրական նախաձեռնություն անելու իրավունք, ես դա չեմ վիճարկում: Բայց եթե բոլոր օրենքներ գրողները մեծամասամբ հավաքվել են գործադիրում, ապա ես կառաջարկեմ տեղափոխություն անել` գործադիրի ընկերներին տեղափոխել ԱԺ, ԱԺ-ինը` գործադիր»,- հակադարձեց Գ. Ջհանգիրյանը:

«Այդ պրոցեսը վերջին 20 տարիներին մշտապես տեղի է ունենում, կադրերի հոսելիությունը երկու ուղղությամբ էլ տեղի է ունենում»,- պատասխանեց Տ. Սարգսյանը` հիշեցնելով, որ տարիներ առաջ ինքը եղել է Գերագույն խորհրդի պատգամավոր:

Բայց նա մոռացավ հիշեցնել, որ Հ. Աբրահամյանն էլ եղել է տարածքային կառավարման նախարար կամ մարզպետ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում