Ֆիլադելֆիայում երիտասարդը սելֆի է արել թանգարանում 4.5 մլն դոլարանոց «Ձիավորը» արձանի հետ, որից հետո պոկել է արձանի ձախ ձեռքի բութ մատն ու տարել իր հետ։ Այս մասին հայտնում է Associated Press-ը։
24-ամյա Մայքլ Ռոանան սուրբծննդյան երեկույթի է եղել Ֆրանկլինի ինստիտուտում (գիտությունների թանգարան Ֆիլադելֆիայում)։ Երիտասարդը մուտք է գործել «Առաջին կայսեր Տերակոտայի զինվորները» ցուցահանդես, լուսանկարվել, որից հետո վնասել արձանը։
FBI Says Museum Party Attendee Took Selfie With Terracotta Warrior, Stole Thumb https://t.co/g6G4ocDWUV pic.twitter.com/RUucwIuAQz
— Alberto Levy (@betolevy) February 15, 2018
Թանգարանի վարչակազմը նկատել է վնասը 3 շաբաթ անց։ ՀԴԲ-ին հաջողվել է պարզել արձանի մատը գողացողին։
Թանգարանի մամլո ծառայության հաղորդմամբ՝ արձանը կվերանորոգվի։








































