Եվրոպական միությունում ավիաուղևորներն արդեն նոյեմբերին ինքնաթիռներում թռիչքի բոլոր փուլերում կկարողանան էլեկտրոնային տեխնիկա օգտագործել, հայտնում է rus.ruvr.ru-ն՝ հղում անելով INTERFAX-ին:
Ավիացիոն անվտանգության եվրոպական գործակալությունը նոյեմբերի վերջին «ինքնաթիռ» ռեժիմով պլանշտների, հեռախոսների, տարատեսակ փլեյերների օգտագործման նոր հրահանգ կհրապարակի:
Այս ռեժիմի դեպքում հեռախոսը հնրավոր չէ օգտագործել զանգերի կամ հաղորդագրությունների համար, սակայն դրա մնացած գործառույթները հասնելի կլինեն:
Մինչ այս ինքնաթիռում նման սարքերի օգտագործումն արգելված էր:






































