ԿԺԴՀ-ն նշում Է Ուղեցույց աստղի օրը պետական տոնը՝ նախկին առաջնորդ Կիմ Չեն Իրի ծննդյան օրը. Հյուսիսային Կորեայի ներկայիս առաջնորդ Կիմ Չեն Ընը փետրվարի լույս 16-ի գիշերը Փհենյանում այցելել Է «Կիմսուսան» դամբարան, խոնարհվելու եւ ծաղիկներ դնելու իր հոր հուշարձանին:
Ինչպես հայտնել Է Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալությունը, Կիմ Չեն Ընը կեսգիշերին մյուս բարձրաստիճան քաղաքական գործիչների եւ զինվորական շրջանների ներկայացուցիչների հետ ժամանել Է «Կիմսուսան» դամբարան, որտեղ հանգչում Է նրա հայրը պապի՝ ԿԺԴՀ-ի առաջին նախագահ Կիմ Իր Սենի հետ: Կիմ Չեն Իրը վախճանվել Է 2011 թվականի վերջին, այժմ կլրանար նրա 76 տարին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:









































