Պաղեստինի պատվիրակությունը, որը մասնակցում է Իսրայելի հետ հակամարտության կարգավորման հարցով բանակցություններին, հրաժարական է տվել, հայտնում է Haaretz-ը:
Համապատասխան հայտարարությունն արել է Պաղեստինի ղեկավար Մահմուդ Աբասը: Նրա խոսքով՝ բանակցողները հրաժարական են տվել իսրայելական պատվիրակության հետ հանդիպումներում առաջընթացի բացակայության պատճառով:
«Մենք կա՛մ նրանց կհամոզենք վերադառնալ ու կշարունակենք նրանց հետ աշխատանքը, կա՛մ նոր պատվիրակություն կձևավորենք»,- նշել է Աբասը՝ ավելացնելով, որ բանակցությունների վերսկսման համար մոտ մեկ շաբաթ կպահանջվի:








































