Մամլո ասուլիսի ժամանակ շերիֆ Սկոտ Իսրայելը հայտարարել է, որ Փարքլենդի դպրոցում հրաձգություն իրականացնելուց անմիջապես հետո Նիկոլաս Կրուզը քայլերն ուղղել է McDonald’s, Walmart և իր համար ըմպելիք գնել Subway-ից։ 40 րոպե անց երիտասարդին ոստիկանությունը ձերբակալել է։
Ավելի վաղ 19-ամյա հրաձիգը խոստովանել էր դպրոցի վրա իրականացրած հարձակումն ու պատմել, որ իր ուսապարկում ունեցել է հավելյալ փամփուշտներ։

Փետրվարի 14-ին միջնակարգ դպրոցում տեղի ունեցած ողբերգության զոհն է դարձել 17 մարդ։ Իրավապահ մարմինները նրա դեմ առաջադրել են կանխամտածված սպանության մեղադրանք։











































