Պատերազմը Սիրիայում դադարել է քաղաքացիական լինելուց և վերածվել է ցածր ինտենսիվությամբ Երրորդ համաշխարհային պատերազմի։ Այս մասին հայտարարել է թուրքական Daily Sabah պարբերականի սյունակագիր Յահյա Բոստանը։ Նա նման եզրահանգման է եկել՝ գնահատելով ռազմական գործողություններին մասնակցող երկրների թիվը։
Բոստանը նյութը հրապարակել է՝ Սիրիայում Թուրքիայի ռազմական գործողությունները պաշտպանելու նպատակով։ Նա բազմիցս կրկնում է, որ իր երկիրը չունի այլընտրանք, քան տարածաշրջանում սպառնալից իրավիճակում իր սահմանները պաշտպանելը։
Այլևս չկա այն լարվածությունը գրոհայինների մեծ ու փոքր խմբերի և ահաբեկչական կազմակերպությունների միջև, հաստատում է նա։ Դիմակայությունը տեղի է ունենում հետաքրքրված կողմերի միջև։ Դրանցից խոշորներն են Թուրքիան, ԱՄՆ-ը, Ռուսաստանն ու Իրանը։ Հակամարտության պատճառով առաջացել է լարվածություն Սիրիայի, Իրաքի, Լիբանանի, Իսրայելի և Եմենի միջև։ Նա նշել է, որ հետաքրքրված կողմերը հետագայում կորոշեն դրա ինտենսիվությունն ու զարգացումը։
«Մերձավոր Արևելքի ապագան ունի չափազանց անորոշ ուրվագծեր»,-կարծում է Բոստանը։









































