Ամերիկյան բանակի տեխնիկական ապահովման հարցերով աշխատանքային խումբը հետաքրքրված է ստորգետնյա թունելների հայտնաբերման համակարգերով: Այս մասին հայտնում է Defense News-ը: Զինվորականներին հետաքրքրում են հատկապես «բիստատիկ էլեկտրամագնիսական ճառագայթմամբ համակարգերը»: Ստորգետնյա մուտքերի հայտնաբերման սարքերը պետք է լինեն կրելի և կառուցվածքով պարզ:
Համակարգերի հանդեպ հիմնական պահանջներն են դրանց պատրաստումը կոմերցիոն առումով հասանելի տարրերից:
Համակարգի կազմում պետք է ներառվի 4 հիմնական բաղադրիչ՝ էլեկտրամագնիսական ճառագայթիչներ, ինդուկտիվ ցուցիչներ, GPS-ով կոորդինատների որոշման բարձր ճշգրտության համակարգ և տվյալների մշակման բլոկ:
Ընկերություններից ստացված հայտերի հիման վրա TSWG-ն մտադիր է պահանջներ ձևավորել և սպառազինությունում նման սարքավորումների մատակարարի հայտնաբերման համար մրցույթ հայտարարել:









































