Լիբիայի հարավ-արևմուտքում բնակվող բերբերական փոքրամասնության ներկայացուցիչները հայտարարել են երկրի սահմանադրության նախագծի նախապատրաստմամբ զբաղվող կոմիտեի աշխատանքին մասնակցելուց հրաժարվելու մասին: Այս մասին փոխանցում է Reuters գործակալությունը: Այդպես են բերբերներն արձագանքել նոր սահմանադրությունում իրենց ազգային իրավունքներն ու լեզվի պահպանումը երաշխավորելու Լիբիայի կենտրոնական կառավարության անկարողությանը:
Դրանից բացի, զինված բերբերներն արգելափակել են նավթի ու գազի արտահանումը՝ զբաղեցնելով երկրի արևմուտքի «Մելիտա» նավթափոխադրման համալիրը: Այնտեղից իտալական ENI ընկերության միջոցով ածխաջրածիններն արտահանվում են Եվրոպա:
Տրիպոլիում արդեն դատապարտել են սահմանադրության մշակմանը մասնակցելուց բերբերների հրաժարվելը, այնուհանդերձ հայտարարել են, որ բերբերների դիրքորոշման մեջ փոփոխության ոչ ոք չի սպասի: Կոմիտեն կսկսի աշխատել առանց նրանց:
Սպասվում է, որ այդ կոմիտեում ընտրությունները կկայանան դեկտեմբեր-հունվարին: Այնտեղ բերբերներին երկու տեղ կհատկացվի: Կոմիտեն կազմված կլինի 60 մարդուց:








































