Monday, 06 05 2024
Ինչ փոխվեց մի քանի օրում. ԱՄՆ դեսպանի անակնկալ այցը Շուշի
Ալմաթիի հանդիպման «սեղանին» փաստաթո՞ւղթ է դրվել
Քրիստոնեապետությո՞ւն. Եկեղեցին իշխանություն է ուզում
ՌԴ դեսպանատան կտերը մի հոգի չի, որ կերել ա․ կտավաճառությամբ են զբաղվել
Գիտեք՝ ես չե՞մ ուզում լրագրող ծեծեմ, բայց դրա իրավունքը չունեմ, արգելված է
15 տարվա ընդմիջումից հետո, առաջին անգամ է Հայաստանի դրոշը տեղադրվում մեր նախրարությունում
Սահմանադրական պահանջ իշխանությանը՝ պաշտապանել ՀՀ քաղաքացու արժանապատվությունը
Մեր երթը անձի մասին չի, սա մեր ինքնաճանաչման և ինքնագնահատականի մասին է
Կիրիլի անունով երդվող նեխած, բոտուլիզմը մեջը կոնսերվաները թափվել են Հայաստանի փողոցներ
Ի սկզբանե՞ էր բանը «քրիստոնեապետության»
Ժիրայր Ոսկանյանի դեմ Միկա Բադալյանի բռնարարքը տիրաժավորվում է և ոչ՝ դատապարտվում
Դավադիր կերպով իշխանափոխություն են ուզում․ դրսից ուղղորդված շարժում է
Կրեմլի ներկայացուցիչը հայտնել է, որ մայիսի 8-ին նախատեսվում է Փաշինյան- Պուտին երկկողմ հանդիպումը
Գեղարքունիքի մարզի Կարմիրգյուղ բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ
21:30
Ֆրանսիայի ԱԳՆ-ն հերքել է Ուկրաինա զորք ուղարկելու մասին տեղեկությունները
21:20
Սի Ծինփինը կոչ է արել պայմաններ ստեղծել Ուկրաինայի հարցով խաղաղ բանակցությունների համար
21:10
Չինաստանն աջակցում է Պաղեստինի լիիրավ անդամակցությանը ՄԱԿ-ին
Արարատ Միրզոյանի հայտարարությունը. թուղթ կա՞ Ալմաթիի սեղանին
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 40 սյուն
Միրզոյանը զգուշավոր լավատեսություն է հայտնել առաջիկայում Ալմաթիում սպասվող հայ-ադրբեջանական բանակցությունների վերաբերյալ
20:20
Իրկուտսկում տասնյակ շենքեր ու շինություններ են այրվել անտառային հրդեհներից
20:10
ՀԱՄԱՍ-ը հայտարարել է, որ Ռաֆահում Իսրայելի ռազմական գործողությունը վտանգի տակ կդնի բանակցությունները
20:00
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Նարե և Դավիթ անուններն ամենատարածվածն են եղել Հայաստանում 2023 թվականին
Միրզոյանը վստահություն է հայտնել, որ Հայաստան-ԵՄ ծրագրերն առաջ կգնան նաև Հունգարիայի նախագահության ընթացքում
Հայաստանը դիտարկում է ԵՄ անդամ երկրներ վերականգնվող էներգիա մատակարարելու հարցը
19:20
Եվրահանձնաժողովը ԵՄ երկրներին է փոխանցել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 14-րդ փաթեթի նախագիծը․ ԶԼՄ-ներ
ՀՀ-ն և Հունգարիան դեսպանություններ կբացեն, կլինեն նաև ուղիղ չվերթներ․ ԱԳ նախարար
19:00
Անգլիայի տեղական ընտրություններում պահպանողականները կորցրել են տեղերի գրեթե կեսը
Ինչի մասին է «ղողանջում» Ալմա Աթան

Հայաստանը` ԱՄՆ պատժամիջոցների թիրախում. որքանո՞վ է իրական վտանգը

Միացյալ Նահանգները ծանուցել է այլ երկրների, այդ թվում՝ Հայաստանի կառավարությանը այն մասին, որ Ռուսաստանի ռազմաարդյունաբերական ընկերությունների հետ «էական գործարքներ» ստորագրելու պարագայում այդ երկրները կարող են հայտնվել ամերիկյան պատժամիջոցների թիրախում: Այսպիսի պատասխան են տվել Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանությունից «Հայկական ժամանակ» օրաթերթի հարցմանը:

«Եղել է ծանուցում այլ երկրների կառավարություններին և մասնավոր ընկերություններին, որ ցանկում ներառված ռուսական ընկերությունների հետ կնքված նշանակալի գործարքների դեպքում՝ հնարավոր է պատժամիջոցների կիրառում: Մենք նախապես չենք քննարկում մեր պատժամիջոցները: Մենք հայտարարում ենք այդ պատժամիջոցները, երբ այդպիսիք կան և եթե այդպիսիք կան», – նշել է դեսպանատան մամուլի ծառայությունը:

Այս թեման վերջին ամսվա ընթացքում ակտիվորեն քննարկվում է թե՛ հայկական, թե՛ ամերիկյան և թե՛ ռուսական մամուլում: Ամերիկայի արտաքին քաղաքականության խորհուրդ American Foreign Policy Council) վերլուծական կենտրոնի ավագ գիտաշխատող Սթիվեն Բլանկը «Ամերիկայի ձայն»-ին տված հարցազրույցում ասել էր, թե ամերիկյան նոր պատժամիջոցները Ռուսաստանի ռազմաարդյունաբերական ընկերությունների նկատմամբ կարող են ազդել ոչ միայն Ռուսաստանի, այլև այլ երկրներին ռուսական զենք մատակարարելու վրա: Ամերիկացի փորձագետները հույս ունեն, որ ամերիկյան պատժամիջոցները կսահմանափակեն ռուսական զենքի մատակարարումները Ղարաբաղյան հակամարտության կողմերին՝ նվազեցնելով պատերազմի ռիսկերը և ակտիվացնելով խաղաղության գործընթացը: Այս տեսանկյունից հեռանկարն, իհարկե, բավական խոստումնալից է, բայց մյուս կողմից, եթե հիշենք, որ սպառազինությունների մրցավազքը փաստացի պարտադրված է Հայաստանին ֆինանսական մեծ հնարավորություններ ունեցող և ագրեսիվ քաղաքականություն իրականացնող Ադրբեջանի կողմից՝ ամերիկյան պատժամիջոցների ազդեցությունն այնքան էլ դրական չի դիտվում Հայաստանի համար: Ի՞նչ այլընտրանք ունի Հայաստանը, եթե հրաժարվի ռուսական սպառազինությունից և անվտանգությունից: Եվ որքանո՞վ է իրական ամերիկյան պատժամիջոցների թիրախում հայտնվելու վտանգը, որի մասին նշել է ամերիկյան դեսպանությունը:

Մոսկվայի Մերձավոր Արևելքի ինստիտուտի նախագահ, արևելագետ Եվգենի Սատանովսկին զարմացած է, որ այս վտանգը Հայաստանում նորություն են համարում:

«Սա հին տեղեկություն է, որը հայտնի է ամբողջ աշխարհին: Զարմացած եմ, որ սա ձեզ համար նորություն է: Այո, գոյություն ունի ցուցակ, որի մեջ ներառված են բոլորը, բացի Պուտինից, Չուբայսից և կենտրոնական բանկի նախագահ Նաբիուլինայից: Մնացածին Կոնգրեսում անվանել են Միացյալ Նահանգների թշնամիներ: Հետո ի՞նչ»,- «Առաջին լրատվական»-ի հարցին ի պատասխան ասաց Սատանովսկին:

Փորձագետի կարծիքով՝ ռուսական զենքի մատակարարումների հնարավոր սահմանափակումը խնդիր չէ Հայաստանի համար. «Հայաստանի խնդիրը Հայաստանը գրավելու Ադրբեջանի մտադրությունն է: Նախորդ շաբաթ մի տեղից լսեցի, թե «Երևանը ադրբեջանական քաղաք է»: Սա խնդիր է ձեզ համար: Հայաստանի խնդիրը Թուրքիան է, որը փորձում է, որը հրահրում է Ադրբեջանին Հայաստանի դեմ: Հայաստանն այլ խնդիր չունի»:

«Ռուսաստանը գլոբալ քաղաքականությունում» ամսագրի գլխավոր խմբագիր, քաղաքական վերլուծաբան Ֆյոդոր Լուկյանովը կարծում է, որ ամերիկյան պատժամիջոցների թիրախում հայտնվելու վտանգ իսկապես կա, բայց դժվարանում է ասել՝ ինչ պիտի անի Հայաստանն այս իրավիճակում:

«Միացյալ Նահանգները դրա համար էլ ընդունում է այդ օրենքները պատժամիջոցների մասին, որպեսզի առավելագույնս ճնշում գործադրի Ռուսաստանի նկատմամբ բոլոր ուղղություններով, հնարավորինս սահմանափակի Ռուսաստանի քաղաքական և տնտեսական կապերը, վախեցնի նրա դաշնակիցներին, գործընկերներին: Միացյալ Նահանգները կարող է դա անել՝ շնորհիվ համաշխարհային ֆինանսա-տնտեսական համակարգում իր բացառիկ դերակատարության: Այնպես որ, նման վտանգ իսկապես կա: Չգիտեմ՝ ինչ պիտի անի Հայաստանը: Իհարկե, ինչպես Հայաստանը, այնպես էլ Ռուսաստանի մյուս մերձավոր դաշնակիցները բարդ վիճակում են հայտնվում, բայց ի՞նչ արած, այսպիսին է աշխարհը»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Լուկյանովը:

Խոսելով այն հարցի մասին, թե ի՞նչ մեխանիզմներով ԱՄՆ-ը կարող է ազդել Ռուսաստանի ռազմական գործարքների վրա, Լուկյանովը բերեց ֆրանսիական Պարիբա բանկի օրինակը, որի նկատմամբ պատժամիջոցներ սահմանվեցին 9 մլրդ դոլարի չափով այն բանի համար, որ ԱՄՆ-ի կարծիքով՝ այդ բանկը խախտել է Իրանի նկատմամբ սահմանված ամերիկյան պատժամիջոցների ռեժիմը:

«Նրանք գործի կդնեն նմանատիպ գործիքներ, եթե իսկապես որոշեն այդ քայլն անել»,- ավելացրեց ռուսաստանցի վերլուծաբանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում