Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ բալիստիկ հրթիռների ստեղծման Իրանի ծրագիրը պետք է գտնվի միջազգային «հսկողության» ներքո։ Այսպիսով՝ Ֆրանսիան ավելի կոշտ դիրքորոշում է զբաղեցրել Իրանի հանդեպ, չնայած մինչ օրս պահպանում է միջուկային գործարքի պայմանները։ Այս մասին հայտնում է ISRALand-ը։
2015 թվականին կնքված միջուկային համաձայնագիրը սպառնալիքի տակ է հայտնվել, երբ Դոնալդ Թրամփը խոստացել է լքել գործարքը, եթե Իրանի հետ իրավիճակը չհարթվի մինչ մայիսի 12-ը։
Մակրոնն իր արդարացման մեջ նշել է, որ Ֆրանսիան չի հետևել ԱՄՆ-ի օրինակին, քանի որ չի տեսել Իրանի հետ խնդրի լավագույն լուծում։ Այդուհանդերձ, Ֆրանսիայի նախագահը չի մոռանում այն մասին, որ իրանական հրթիռները հանդիսանում են անվտանգության լուրջ սպառնալիք նաև Ֆրանսիայի դաշնակիցների համար։











































