Wednesday, 01 07 2026
22:50
Թրամփը քննադատել է իր մասին գրված նոր գիրքը
Երևանում մեկնարկած եվրոպական դատախազների երկխոսության հայկական հարթակի համաժողովում կքննարկվեն ոլորտին առնչվող մի շարք հարցեր
22:30
Վենեսուելայում երկրաշարժից մեկ շաբաթ անց՝ դեռ կենդանի մարդիկ են դուրս բերում փլատակներից
22:20
«Նոա»-ն նոր աջ պաշտպան ունի
22:10
Մարոկկոն պատմություն է կերտել ԱԱ-2026-ում
ԵԱՏՄ-ում ՀՀ մասնակցությունը դե-ֆակտո սառեցված է, ի տարբերություն ՀԱՊԿ-ի՝ ռուսների ձեռքով
21:50
Հայտնի է ՀՀ-ի 10 լավագույն շախմատիստներն ու շախմատիստուհիները
Ֆոն դեր Լայենի այցի կարևոր թեմաներից են կապուղիները. Հայաստանի համար լայն պատուհան է բացվել
21:30
Ադրբեջանի հրեական համայնքները Քնեսետին կոչ են արել
«Ուժեղ Հայաստանը» վերջապես զգացել է պետության համը. նրանց պայքարը ՍԴ-ում դրա վկայությունն է
21:09
ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ
Ռուսաստանի Անվտանգության խորհուրդը մերձբալթյան երկրներին «հայելային պատասխանի սցենարներ է քննարկել»
Խաղաղությունն իրականություն է․ Ալիև
20:54
Ֆոն դեր Լայենը հայտարարել է Ադրբեջանի հետ ԵՄ գործընկերությունն ամրապնդելու մտադրության մասին
20:53
Ֆրանսիան պատմական ռեկորդ է սահմանել ԱԱ-2026-ում
20:50
Իռլանդիան ստանձնել է ԵՄ խորհրդի նախագահությունը՝ փոխարինելով Կիպրոսին
20:43
ԱՄԷ-ի առաջատար «Emarat» ընկերությունը Երևանում բացեց իր առաջին լցակայանը
Փոփոխվում են Կենդանաբանական այգու մուտքի տոմսերի սակագները
20:40
Universal Hospital Product-ի զարգացումը՝ Կոնվերս Բանկի աջակցությամբ
20:30
Իրանում ներում կշնորհեն 850 բանտարկյալի Խամենեիին հրաժեշտ տալու օրերին
Մեկնարկում է «Վարչաֆեստ 2026» երիտասարդական երաժշտական փառատոնը
20:10
Իրանի դեմ ցանկացած սպառնալիք անհապաղ պատասխանի կարժանանա. Արաղչի
20:00
ՀՀ շրջակա միջավայրի նախարարը Հարավային Կորեայում խորհրդատվական հանդիպումներ է ունեցել
19:50
Լուկաշենկոն Չինաստան այցից հետո մեկնել է Ինդոնեզիա
19:40
«Փյունիկ»-ը նոր համալրում ունի կազմում
19:30
Հորմուզի նեղուցի ականազերծման համար մոտ երկու ամիս կպահանջվի. Իտալիայի ՊՆ
Քննարկվել են քաղաքաշինության ոլորտի թվայնացման առաջիկա ծրագրերը
19:18
Հազարավոր երկրպագուների տոնախմբությունն ավարտվել է զոհերով
19:10
57 միլիոն դոլար, ոսկե ներքնազգեստ. աղմկահարույց բացահայտում Իրաքում
Աննա Հակոբյանը Նյու Յորքում մասնակցում է առաջին տիկնանց և պարոնների համաշխարհային ամենամյա ակադեմիային

Երևանը ՏՀՏ ոլորտի 2000-ից ավելի համաշխարհային լիդերների համար կդառնա տեխնոմայրաքաղաք

Հնդկաստանի Հայդերաբադ քաղաքում փետրվարի 19-21-ը կայանալիք Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովի (World Congress on Information Technology – WCIT) ավարտին Հնդկաստանը էստաֆետը կփոխանցի Հայաստանին՝ WCIT 2019-ի նախապատրաստական աշխատանքները մեկնարկելու համար: Այս մասին տեղեկացրել է Հայաստանում ՏՏ համաշխարհային համաժողովի կազմակերպիչ՝ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) նախագահ Ալեքսանդր Եսայանը:

«ՏՏ համաշխարհային համաժողովը 2018-ին Հայաստանում անցկացվելիք Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովից հետո թերևս հաջորդ ամենաազդեցիկ միջոցառումն է դառնալու Հայաստանի համար: Երևանը տեխնոմայրաքաղաք է դառնալու ՏՀՏ ոլորտի 2000-ից ավելի համաշխարհային լիդերների համար, ինչը հիանալի հնարավորություններ է ստեղծելու և՛ երկրի իմիջի, և՛ աշխարհի ՏՏ քարտեզում դիրքավորվելու, և՛ ներդրումներ ներգրավելու, և թե՛ տուրիզմի հարցում»,-ասաց Ալեքսանդր Եսայանը:

Նրա խոսքով, ՏՏ հսկաներին Հայաստանը ներկայացնելու հզոր այցեքարտեր կան. Հայաստանը երկիր է, որտեղ ռազմավարական և ինժեներական մտածողության հիմք է դրվում ու զարգացվում է դպրոցից՝ նախ շախմատ, ապա 10 տարեկանից ինժեներական կրթություն: Ըստ Ալեքսանդր Եսայանի` սա խոստումնալից փորձ է, որը կիրառվում է միայն Հայաստանում:

«Պատահական չէ նաև, որ այս համաժողովի անցկացման իրավունքը ստացել ենք հենց «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների ծրագրի շնորհիվ: 2014-ին Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԻՏՁՄ) Մեքսիկայում անցկացվող WCIT-ին ներկայացրել է ինժեներական կրթության մեր փորձը, 2016-ին միևնույն համաժողովի շրջանակում «Արմաթ» կրթական ծրագիրը Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային ալյանսի (WITSA) կողմից արժանացել է «Կայուն զարգացման» (Sustainable growth) մրցանակի, իսկ այս տարի համաժողովի շրջանակում Հնդկաստանի հետ կստորագրենք համաձայնագիր «Արմաթ» լաբորատորիաներ արտահանելու վերաբերյալ»,-ասաց Ալեքսանդր Եսայանը:

Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովը 2019-ին անցկացվելու է Հայաստանում: Համաժողովն անցկացվում է Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային ալյանսի (WITSA) կողմից 1978 թվականից: Այն ներկայացնում է աշխարհի ՏՀՏ ինդուստրիայի 90 տոկոսը: WITSA-ին 2004 թվականից անդամակցում է նաև ԻՏՁՄ-ն:

Այս տարի WCIT 2018-ին կմասնակցեն ՀՀ տրանսպորտի, կապի և ՏՏ նախարարի տեղակալ Արման Խաչատրյանը, ԻՏՁՄ և ԻՏՁՄ անդամ ընկերությունների ղեկավարներ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում