Tuesday, 16 06 2026
Հայաստան-Սերբիա հարաբերությունների բացը լրացնել է պետք
20:50
Հորմուզի նեղուցով նավագնացությունը կիրականացվի առանց տուրքերի. Թրամփ
Ականատես եմ եղել ավտովթարի, որի հետևանքով մեծ խցանում էր առաջացել․ Տիգրան Ավինյան
20:30
Թրամփը քննադատել է Իսրայելի գործողությունները Լիբանանում
«Ազնվացեղ եղջերուների բազմացման» կենտրոնում լույս աշխարհ է եկել 2 նոր ձագ
20:10
Իրանը երբեք չի ստանա միջուկային զենք ստեղծելու հնարավորություն. Թրամփ
Փետրվարի 7-ից մինչ օրս ընտրական հանցագործությունների վերաբերյալ նախաձեռնվել է 125 քրեական վարույթ
19:50
Իրականացվել են դաբաղի կանխարգելմանն ուղղված սիմուլյացիոն վարժանքներ
Կառավարությունում քննարկվել են անշարժ գույքի գրանցման ինստիտուտի բարեփոխումները
19:30
Զելենսկին բացառում է Մոսկվան այցը և նախազգուշացնում Պուտինին
Կիևում աշխարհահռչակ հայ ռեժիսորի տունը վնասվել է անօդաչուի հարվածից
19:17
Ֆոն դեր Լայենն ու Սթարմերը քննարկել են Մերձավոր Արևելքում վերջին զարգացումները
Ֆիդանը կրկին Անկարան է առաջարկել որպես բանակցությունների վայր
ՔՊ-ն պետք է դիմի ՍԴ. իրական պատկերը պարզելու համար անհրաժեշտ է վերաքվեարկություն
18:50
Թրամփն ու Զելենսկիմն հանդիպել են
Հայկական և արևմտյան զինված ուժերի վարժանքների անցկացումը քաղաքական առումով կարևոր զարգացում է
ԿԸՀ միջնորդություն է ներկայացվել Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համար
18:30
Թրամփը կոչ է արել Ռուսաստանին գործարքի գնալ
ԱՄՆ-Իրան համաձայնությամբ TRIPP-ը էլ ավելի գայթակղիչ է դառնում
ՇՀԿ գլխավոր քարտուղարը բարձր է գնահատվում Հայաստանի ակտիվ գործունեությունը
18:10
Թրամփը, Մակրոնը և Զելենսկին հանդիպում են անցկացրել G7-ի գագաթնաժողովի շրջանակներում. Kyiv Independent
Վատիկանը ներկայիս Ադրբեջանի տարածքի հայկական ժառանգությունը «ուդի-աղվանական կճանաչի՞»
17:50
Մերցը Թրամփին է նվիրել Գերմանիայի հավաքականի մարզաշապիկը
Յետտենն աջակցությունն է հայտնել ժողովրդավարական բարեփոխումներին
17:30
ՀՀ ընտրությունները Եվրոպայի հետ սերտ կապերի ուղերձ էին. Կալլաս
Իտալիան աջակցում է Հայաստանի՝ Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացին
17:10
Ֆիդանը Լավրովի հետ քննարկել է Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակը
Ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա
Անգամ ձեր տված ընտրակաշառքի գնաճն է ապացուցում մեր երկրի տնտեսական աճը․ Մանավազյան
16:50
Իրանի հետ մեր գործարքն ավարտված է. Թրամփ

Արմեն Սարգսյանը փնտրում է լեգիտիմության պաշարներ, հասկանալով՝ Սերժ Սարգսյանի կողմից առաջադրվելը լեգիտիմ չէ

«Ես որոշակի հակասություն եմ տեսնում Սերժ Սարգսյանի կողմից Հանրապետության նախագահի չափանիշների և Արմեն Սարգսյանի արածի միջև․ Սերժ Սարգսյանն իր հայտնի ելույթում նշեց, որ Հանրապետության նախագահը չպետք է լինի կուսակցական, չպետք է զբաղվի քաղաքականությամբ, բայց Արմեն Սարգսյանի բոլոր հանդիպումները գալիս են ցույց տալու, որ այդ քաղաքական բաղադրիչը, այնուամենայնիվ, կա։ Հետևությունը սա է՝ Արմեն Սարգսյանի համար Սերժ Սարգսյանի կողմից առաջադրվելը լեգիտիմ չի, այսինքն՝ Արմեն Սարգսյանն իրապես փնտրում է լեգիտիմության պաշարներ՝ Սփյուռքի տարբեր համայնքների ներկայացուցիչների հետ հանդիպելով, Ղարաբաղի իշխանությունների հետ հանդիպելով և այլն, այսինքն՝ այս մարդը լեգիտիմության կարիք ունի, ինչը փաստում է, որ Սերժ Սարգսյանի կողմից առաջադրվելը լեգիտիմության գրավական չէ»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար , իրավապաշտպան Արթուր Սաքունցը՝ անդրադառնալով Արմեն Սարգսյանի օրերս ԼՂՀ կատարած այցին։

Հիշեցնենք, որ ՀՀ 4-րդ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը երկօրյա այցով գտնվում էր Լեռնային Ղարաբաղում, որտեղ հանդիպում է ունեցել ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ։ Հանդիպումից հետո Բակո Սահակյանի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Բաբայանը լրատվամիջոցների հետ զրույցում հայտարարել է, որ պաշտոնական Ստեփանակերտը դրական է համարում նախագահի պաշտոնում Արմեն Սարգսյանի թեկնածությունն ու կարծում, որ ընտրվելու դեպքում նա կարող է մեծ օգուտ բերել ԼՂ կարգավորման հարցում։

«Պարտադիր չէ պաշտոնապես նա ինչ-որ բանակցային գործընթացում գտնվի, հանդիպի: Դրանով չէ միայն դերակատարությունը ամփոփվում»,-մասնավորապես ասել է Դավիթ Բաբայանը։

Արթուր Սաքունցը տարօրինակ է համարում, որ ԼՂՀ իշխանությունները նոր են ճանաչում Արմեն Սարգսյանին։ Իրավապաշտպանի խոսքերով, եթե հաշվի առնենք, որ Արմեն Սարգսյանը Մեծ Բրիտանիայում Հայաստանի դեսպանն է եղել, ապա նա որպես դեսպան պետք է որոշակի գործառույթներ իրականացրած լիներ ԼՂ խնդրի հետ կապված։

«Հետաքրքիր է, թե Ղարաբաղի իշխանությունն ի՞նչ նոր բան է հայտնաբերել այդ հանդիպման ընթացքում, որը նախկինում չգիտեին, չէ՞ որ մինչև այս էլ պիտի Արմեն Սարգսյանին իմանային նրանք․ ըստ այդմ եզրակացություն՝ կամ իրապես որևէ կերպ տեղեկացված չեն եղել ղարաբաղյան խնդրի կարգավորման հետ կապված արտաքին քաղաքականության բնագավառում Արմեն Սարգսյանի գործողություններին կամ էլ ՝ մյուս կողմից՝ շատ լավ գիտակցում են, որ Արմեն Սարգսյանը ընդհանրապես որևէ դերակատարում չի ունենալու արտաքին քաղաքականության մեջ։ Ստացվում է, որ այս հանդիպումով կրկին հանգում ենք այդ լեգիտիմության խնդրին»,- նկատեց մեր զրուցակիցը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում