Վերջին շրջանում համացանցային ակտիվիստները երաժշտական համարներ են ստանում՝ ինչի վրա ասես նվագելով: Ամենածայրահեղ դրսևորումներից էր հետույքներին հասցվող հարվածներով երաժշտություն ստանալու փորձը:
YouTube-ում հայտնված տեսանյութում հարվածի տակ են հայտնվել մեկ տասնյակից ավելի խողովակները:
Հեղինակը մեքենան ֆիքսում է այնպես, որ գազի ոտնակը սեղմելիս անիվները պտտվում են, սակայն մեքենան չի շարժվում: Անվահեծին ամրացված կոնստրուկցիան հարվածում է խողովակներին, արդյունքում ինքնատիպ երաժշտություն է ստացվում, որն ուղեկցվում է ազդանշաններով:









































