Friday, 26 06 2026
Կասեցվել է «Պանիր Լոռի 50%» արտադրատեսակի արտադրությունը
ՀՀ-ի և ԵՄ-ի պաշտոնյաները քննարկվել են տնտեսական ու տրանսպորտային կապակցվածության զարգացմանը միտված ծրագրերը
Պաշտոնատար անձի կողմից 2 դրվագ գործողությամբ խոշտանգում կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
ՀՀ ներկայացուցիչները Հաագայում մասնակցել են եվրոպական շուկա հայկական ծաղիկների արտահանման հեռանկարների վերաբերյալ քննարկմանը
Սանկտ Պետերբուրգում հանդիպել են Հայաստանի և Ռուսաստանի արդարադատության նախարարները
Լիբանանի նախագահը ողջունել է ֆրանս-իտալական նախաձեռնությունը՝ ՄԱԿ-ի խաղաղապահների հեռանալուց հետո միջազգային կոալիցիա ստեղծելու մասին
Վրաստանում քրդերը քրիստոնեություն են ընդունում, հայերը՝ ուղղափառությո՞ւն
17:50
Ֆոն դեր Լայենը կայցելի Հայաստան և Ադրբեջան
Ոստիկանը Գյումրիում երկու քաղաքացու է խոշտանգել. գործը դատարանում է
17:30
Ղրիմում արտակարգ դրություն է հայտարարվել
ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում վերընտրվեց Արմեն Մուրադյանը
17:10
Կասեցվել է կեղծ սիգարետների խոշորագույն արտադրություններից մեկը
Առանձին վայրերում սպասվում է կարկուտ
Մոսկվան Վաշինգտոնին չի համարում ամբողջապես չեզոք միջնորդ․ Պեսկով
Քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգը
Մեր նպատակն է Վրաստանի և Ռուսաստանի միջև հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով․ Կոբախիձե
Մեղրիի մոտով անցնող հատվածը ժամանակ առ ժամանակ կփակվի երթևեկության համար
16:10
Ֆրանսիայում ջերմաստիճանը գերազանցում է պատմական ռեկորդները
Ձերբակալվել է սպանությանն օժանդակելու համար մեղադրվող հետախուզվողը
15:50
ԱՊՀ-ից Հայաստանի հնարավոր դուրս գալու մասին ընդհանրապես խոսք չկա․ Լեբեդև
Վանաձորում գործող հացաբուլկեղենը աշխատում էր խախտումներով
15:30
ԱԷՄԳ-ն նշաններ չի տեսնում, որ Ռուսաստանը կամ Չինաստանն օգնում են Հյուսիսային Կորեային զարգացնել միջուկային ծրագիրը
Վահան Կոստանյանն ու Յուստ Ֆլամանդը քննարկել են հայկական արտադրանքի՝ դեպի ԵՄ երկրներ արտահանման հնարավորությունները
Լավրովը կոչ է արել «հստակություն մտցնել» Ալյասկայում համաձայնության չհասնելու մասին Ռուբիոյի հայտարարություններում
Ո՞ւմ է ձեռնտու հայ-ադրբեջանական պատմական «բանավեճի ստատուս-քվոն»
Լիբանանում իսրայելական հարձակումների զոհերի թիվը հասել է 4230-ի
ՀՀ-ն և Հարավային Կովկասը թևակոխել են խաղաղության և կայունության նոր դարաշրջան. Գրիգորյան
14:30
Չարլզ III-ը դարձել է առաջին միապետը, որը հրապարակել է իր հարկային տվյալները
Պուրակի եկեղեցիների մանրակերտները չեն ապամոնտաժվել․ Վաղարշապատի համայնքապետարան
14:10
Հարավային Կորեայի նախկին առաջին տիկինը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման

Հանրային բազայի բոյկոտը

Հայաստանի խորհրդարանում համերաշխության հերթական ակտն է տեղի ունեցել՝ գրեթե բոլոր խմբակցությունները, Դաշնակցությունից բացի, բոյկոտել են ԼՂՀ-ն ճանաչելու մասին Զարուհի Փոստանջյանի օրինագիծը:

ԼՂՀ ճանաչման հարցում իրավիճակն իսկապես բարդ է, ու կարելի է բերել ծանրակշիռ փաստարկներ և՛ ճանաչման, և՛ չճանաչման օգտին: Սակայն այս ամենից ավելի էական է Հայաստանի քաղաքական ուժերի վերաբերմունքը այս հարցին: Երբ հարկ է լինում այս կապակցությամբ պոպուլիստական հայտարարությունների, ապա քաղաքական ուժերը ակտիվ են, ինչպես երբեք, իսկ երբ կարիք կա խնդրի լրջագույն քննարկման, հայեցակարգային բանավեճի, քաղաքական ուժերի դիրքորոշումը բոյկոտն է: Եվ Ղարաբաղյան անկախության ճանաչել-չճանաչելուց ավելի էական է հենց այս հանգամանքը, որովհետև հենց այս հանգամանքն է, որ Ղարաբաղյան հակամարտության, ինչպես նաև Հայաստանի և ԼՂՀ անվտանգության հարցում գլխավոր սպառնալիքն է:

Այս իրավիճակը վկայում է, որ Հայաստանում, ըստ էության, չկա Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հայեցակարգային մրցակցություն: Իսկ մրցակցության բացակայությունը ոչ միայն տնտեսության, այլ նաև քաղաքականության և աշխարհաքաղաքականության հարցերում բերում է ստագնացիայի: Այսինքն՝ Հայաստանի ԱԺ-ում տեղի ունեցածը ընդամենը վկայությունն է այն բանի, որ Հայաստանում Ղարաբաղյան խնդրի հանդեպ վերաբերմունքը ստագնացիայի փուլում է: Եվ սա՝ այնպիսի մի ժամանակաշրջանում, երբ ոչ միայն Ղարաբաղյան խնդիրն է ակտիվացվում միջազգային օրակարգում, այլև դրա շուրջ բավական դինամիկ են զարգանում նաև այլ ուղղություններով մի շարք երկկողմ և բազմակողմ հարաբերություններ:

Ղարաբաղյան խնդրի շուրջ հայեցակարգային բանավեճերն այս դեպքում միմիայն կարող են մեծացնել Հայաստանի դիվանագիտական հնարավորությունները, գոնե այս հարցում Հայաստանի գործողությունների հիմքում դնել հանրային բազա, ինչը մեծապես կարևոր է աշխարհաքաղաքական հարցերում, հատկապես այն երկրների պարագայում, որոնք չունեն էներգակիրներ, չունեն միջուկային զենք կամ այլ գերհզոր ռեսուրսներ: Իսկ Հայաստանը հենց այդ երկրներից է, ինչը նշանակում է, որ Հայաստանի եզակի ռեսուրսներից պետք է լինի հանրային բազայի վրա հիմնված քաղաքականությունը: Եվ եթե Ղարաբաղի հարցում մենք զուրկ ենք դրանից, և էմոցիոնալ հայրենասիրական դատարկ պաթոսից այն կողմ հասարակությունը որևէ այլ մասնակցություն կամ ներգրավվածություն չունի այս հարցում, դա նշանակում է ուղղակի վտանգ և՛ Հայաստանի, և՛ Ղարաբաղի համար: Եվ Ղարաբաղի հետ կապված ցանկացած հարցի քննարկման հանդեպ բոյկոտը առանցքային ու վտանգավոր է հենց այս տեսանկյունից, որովհետև Ղարաբաղը կարելի է ճանաչել կամ չճանաչել, և այս պահին որևէ որոշում Հայաստանի համար իհարկե ճակատագրական, ողբերգական կամ փրկարար չի լինելու: Սակայն խնդիրն այն է, թե Ղարաբաղի հարցում Հայաստանում ձևավորվելո՞ւ է հանրային բազա ունեցող մոտեցումների մրցակցություն, որը գոնե այս կարևորագույն հարցում հայկական կողմին թույլ կտա օբյեկտի փոխարեն սուբյեկտ լինել:

Միևնույն ժամանակ պարզ է, որ հայեցակարգային անմիջական բանավեճը Հայաստանի գրեթե բոլոր քաղաքական ուժերի համար անցանկալի է այն տեսանկյունից, որ այդ բանավեճը որոշակի պատասխանատվություն է առաջացնելու և, ըստ էության, սահմանափակելու է աշխարհի ուժեղների՝ այդ նույն քաղաքական ուժերի մանևրների հնարավորությունները, իսկ քանի որ նրանք գիտեն, որ Ղարաբաղյան խնդիրը առանցքային է բոլոր առումներով, այդ թվում՝ նաև ներքաղաքական, բնականաբար, ցանկություն չունեն աշխարհաքաղաքական կենտրոնների միջև մանևրելու հնարավորությունները կորցնել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում