Johnson&Johnson ընկերությունը, համաձայն իր դեմ ներկայացված հայցերի, հիվանդներին կվճարի մինչև 4 միլիարդ դոլար: Հայցերը կապված էին կոնքազդրային հոդի անորակ պրոթեզների հետ՝ հաղորդում է The New York Times-ը:
Հիվանդները ներկայացրել են շուրջ 12 հազար հայց՝ կապված կոնքազդրային հոդի էնդոպրոթեզավորման հետևանքների հետ: Փաստաբանները կարծում են, որ 7000-8000 հայցեր կբավարարվեն: Ներկայում սա բժշկական հավակնությունների հետ կապված վճարումների ամենախոշոր գումարն է:
Նախնական պայմանավորվածության համաձայն՝ այն հիվանդները, որոնք տուժել են անորակ պրոթեզից, կենթարկվեն անվճար վիրահատության: Յուրաքանչյուրը հավելյալ կստանա նաև 350 հազար դոլար՝ որպես փոխհատուցում: Գումարը կախված կլինի տուժածի առողջական վիճակից:






































