Tuesday, 16 06 2026
Ընդդիմությանը խորհուրդ եմ տալիս մանդատները չվերցնել, ինքնակամ ներկայանալ ոստիկանություն՝ մեղայականով
13:50
Պուտինը 2022թ. զորքերը Կիևից դուրս բերեց Վատիկանի և իսրայելցիների խաբեության պատճառով
ԿԲ-ն վերաֆինանսավորման տոկոսադրույքն անփոփոխ է թողել
13:30
Իրանի հավաքականի խաղը անցել է լարված մթնոլորտում
Նոր Նորքի հ. 105 մանկապարտեզը 1971-ից ի վեր առաջին անգամ է հիմնանորոգվում. Տիգրան Ավինյան
13:10
Ֆրանսիան պատրաստ է նավեր ուղարկել Հորմուզի նեղուց ականազերծման համար
«Արարատցեմենտ»-ի առողջարանի օտարման գործընթացում արձանագրվել են խախտումներ
12:50
Մեծ Բրիտանիան հարստացված ուրան կմատակարարի Ուկրաինային
12:40
Մինչև 30% idcoin լողավազաններում. Idram&IDBank
Ադրբեջանը 2025 թվականին հատուկ պաշտպանական նշանակության ծրագրերի ֆինանսավորման համար հատկացրել է շուրջ 2.9 միլիարդ դոլար
Մեր ուժային կառույցների աշխատանքը կանխեց մի մեքենայի գոյություն, որի մասին վաղուց մոռացել էինք
Դեսպան Մկրտչյանը Հունաստանի խորհրդարանի անդամին է ներկայացրել հայկական արտադրատեսակները եվրոպական շուկայում տարածելու օրակարգը
Կապիտալի մեծ ներհոսք կա. ԿԲ նախագահը՝ դրամի արժևորման պատճառների մասին
12:10
Իրանական նավերը սկսել են տարանցումն ԱՄՆ շրջափակման գոտիով
Ֆրանսիային վերապահվում է եվրոպական անվտանգության ապահովման «լոկոմոտիվի դեր»
11:50
Իրանի և Ռուսաստանի ԿԲ ղեկավարները Մոսկվայում քննարկում են բանկային համագործակցությունը
Լոռու մարզում որոնվում են անհետ կորած երեխաներ
Ֆիդանը Մոսկվայում կհանդիպի նաև Պուտինի օգնականների հետ
Իսկ ո՞ւր է մեր ընդդիմությունը․ բացի կեղծիք տարածելուց ուրիշ արգումենտներ չունեն․ Ավանեսյան
Գազայում պաղեստինյան խմբավորումների զենքի ճակատագրի շուրջ առայժմ պայմանավորվածություն չկա. ՀԱՄԱՍ
Արարատի մարզի բնակիչները «Ուժեղ Հայաստան»-ից պահանջել են իրենց տալ ընտրակաշառք․ ՀԿԿ նոր գաղտնալսումը
10:50
Հորմուզի նեղուցում նավագնացության վերականգնումը կտևի շաբաթներ. Financial Times
Մեր քաղաքացիներն այսօր միջնորդավորված են մասնակցում պետական պարտքի գնման գործընթացին․ ֆիննախ
10:30
Ուկրաինան հույս ունի, որ Իրանի համաձայնությունից հետո ԱՄՆ-ն կվերսկսի ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման ջանքերը
Այսպիսի ցուցանիշ ՀՀ-ում երբեք չի գրանցվել․ մարդկանց բարեկեցությունն աճում է․ ֆինանսների նախարար
10:10
ԱՄՆ-Իրան բանակցությունների 60 օրվա ընթացքում նավերը Հորմուզի նեղուցով կանցնեն անվճար. Վենս
Մեռնող Ռուսաստանում հայերը կորուստներ են կրում. մեծ հայրենադարձության ժամանակն է
Մոսկվան ենթարկվել է անօդաչուների զանգվածային հարձակման
09:40
Իտալիայում անցկացվում է 2026-ի շախմատի աշխարհի 14-18 տարեկան պատանիների և աղջիկների առաջնությունը
Իշխանության 30 տոկոսը օկուպացված է. կոլաբորացիոնիզմի դրոշ են բարձրացրել

Քաղաքապետի նախկին թեկնածուի թիմը չի կարողանում մարսել պարտությունը. Ալավերդցի Վահագի մայր

Հանցավոր համագործակցություն ստեղծելու և սպանություն պատվիրելու մեղադրանքով կալանավորված ալավերդցի Վահագն Աբգարյանի մայրը՝ Անահիտ Գևորգյանն ապշած է որդու նկատմամբ իրականացվող գործողություններից։ Նրա խոսքերով՝ իր որդին ոչ մի բանում մեղավոր չէ, երբեք սպանության պատվիրատու չէր կարող լինել, առավել ևս՝ հանցավոր խմբավորման ղեկավար։ Տիկին Անահիտի խոսքերով՝ որդու դեմ պատվիրված արշավ է գնում, այս ամենի հետևում կանգնած մարդիկ կան, ովքեր չեն կարողանում մարսել ինչ-ինչ բաներ։

Ստորև ներկայացնում ենք Վահագն Աբգարյանի մոր՝ Անահիտ Գևորգյանի հետ մեր զրույցը։

-Տիկին Անահիտ, այսօր Armtimes.com կայքը գրել էր, որ ձեր որդին տարիներ առաջ ձեր բարեկամներից մեկից 3800 դոլար գումար է վերցրել և առ այսօր չի վերադարձրել։ Իսկ գումարը հետ ստանալու բոլոր պահանջներին սպառնալիքներով է պատասխանել։ Ի դեպ, գրվել էր, որ գումարը ծախսվել է ձեր գրքի շնորհանդեսի համար։ Ո՞վ է ձեր այդ ազգականը։

-Ես չգիտեմ։ Մենք նման ազգական չունենք։ Առավել ևս՝ այդ մարդիկ թերթի հետ զրույցում անանուն են բողոքել։ Եթե իսկապես Վահագն իրենցից գումար է վերցրել, թող բարի լինեն իրենց անունը նշեն, իմանանք՝ ում է պարտք։ Բայց ես պնդում եմ, որ դա սուտ է։ Այդ հրապարակման մեջ նշվածը իրականության հետ կապ չունի։ Ընդհանրապես, այն, ինչ կատարվում է որդուս անվան շուրջ, այս լայնամասշտաբ հարձակումը, պատվազրկումը, այս ակցիան մեզ համար շատ տարօրինակ է։ Իմ որդին արժանի չէ այս վերաբերմունքին։ Նա պարզապես քաղաքում հեղինակություն է։

-Բայց նա հանրությանը, մամուլի էջերում ավելի հայտնի է որպես քրեական հեղինակություն, տարբեր քրեական հանցագործությունների առանցքում, միջադեպերի կենտրոնում հայտնվող անձ։

-Այո, ինձ էլ են զայրացնում այդ հրապարակումները, այս հախուռն, համատարած, մեկը մյուսից պատճենած հրապարակումները։ Առանց մեղքը հաստատվելու, մարդուն ներկայացնում են որպես քրեական հանցագործ և վարկաբեկում են անձին։ Ես էլ եմ մասնագիտությամբ լրագրող, երկար տարիներ թերթում եմ աշխատել և իմ ցանկացած բառի հետևում մարդուն եմ տեսել։ Մտածել եմ՝ ինչպես գրեմ, որ մարդուն ցավ չպատճառեմ, խնդրի մասին գրեմ, ոչ թե մարդուն վարկաբեկեմ։ Իսկ հիմա հակառակ պրոցեսն է գնում, ուղղորդված վարկաբեկում է գնում։ Իմ տղան շոուի աստղ չի, որ դրել, բոլորը համատարած իրա մասին են գրում, իր նկարներն են տարածում։

-Ձեր կարծիքով որտեղի՞ց է գալիս այդ ուղղորդվածությունը, ո՞վ է վարկաբեկում ձեր որդուն։

-Մենք տարբեր մեկնաբանություններ ունենք, տարբեր վարկածներ։ Ամեն ինչ, բայց ենթադրությունների մակարդակում է։ Հավանաբար, իրավապահ մարմինները փորձում են ցույց տալ, որ գործ են անում, հանցագործություններ են բացահայտում, ու ընտրել են Լոռին, որը կտրված, հեռավոր մարզ է, մարդիկ աղմուկ չեն հանի։ Եթե այդ դեպքը լիներ Երևանում, այդ լայնամասշտաբ խուզարկությունները տեղի ունենային Երևանում, այդ արձագանքն ավելի մեծ կլիներ։

-Նկատի ունեք Վահագի ձերբակալությունից հետո ձեր տանը տեղի ունեցած խուզարկությունները։

-Այո, մեր տանը, մեր հյուրանոցային փոքրիկ համալիրում լայնամասշտաբ խուզարկություններ եղան։ Այդ թերթին բողոքած անձինք են նշել՝ իբր վախենում են իրենց անունը հրապարակեն, բայց իրենք չեն վախեցողը, այդ մենք պետք է վախենանք։ Մեր որդու երեք ընկերներն են սպանված, մեր ընտանիքի նկատմամբ է հարձակումը, Վահագի վրա կրկնակի մահափորձեր եղան։ Փառք Աստծո, որ մեքենան զրահապատ էր։ Ու այդ բոլոր դեպքերում էլ արարքը կատարողները չհրապարակայնվեցին, նրանց իմ որդու պես չպախարակեցին։

-Տիկին Անահիտ, իսկ ինչո՞ւ է ձեր որդին մշտապես հայտնվում նման միջադեպերի կենտրոնում։ Մամուլը գրում է, որ այս պատմությունը սկիզբ է առնում տարիներ առաջ Ալավերդիում տեղի ունեցած քաղաքապետի ընտրություններից, որի ժամանակ ձեր որդին որոշում կայացրեց պաշտպանել Լոռու մարզպետի թեկնածուին՝ Կարեն Փարեմուզյանին։

-Այո, ամեն ինչ գալիս է այդ ժամանակներից։ Բայց Վահագը այդ ժամանակ որոշում կայացրեց պաշտպանել այդ անձի թեկնածությունը՝ ելնելով միայն քաղաքի ապագայից։ Կռիվը անձերի դեմ չէր, այլ ցանկություն կար քաղաքն ավելի ապահով դարձնել, որովհետև հակառակորդ թեկնածուի թիմակիցները բոլորը հայտնի թմրամոլներ էին։ Իսկ Վահագի համար կարևոր էր, որ քաղաքը մաքուր մնա։ Կրկնում եմ, անձի խնդիր դրված չէր։

-Իսկ ինչո՞ւ քաղաքապետի ընտրությունները վերաճեցին քրեական հաշվեհարդարների։

-Որովհետև հակառակ կողմը չմարսեց իր պարտությունը։ Ես հիշում եմ, որ այդ ընտրությունների ժամանակ հակառակորդ թեկնածուն՝ Արթուր Աբգարյանը հեռուստատեսությունում հայտարարեց, որ իր պայքարը քաղաքապետի աթոռի համար չէ, հայտարարեց, որ իր պայքարը ուրիշի դեմ է և տվեց բարձրաստիճան մի չինովնիկի անուն։ Եվ ամբողջ խնդիրը իրենց հանքերը պահելն էր։ Իրենք կանգնած էին հանքերը կորցնելու վտանգի առաջ։ Քաղաքում լուրեր էին պտտվում, որ նա ուզում է քաղաքապետ դառնալ միայն իր անձնական հարցերը լուծելու համար։ Մեծ գումարներ էին ծախսել, ընտրություններից 10-15 օր առաջ նրանք իրենց հաղթանակն էին տոնում, իսկ պարտությունը շոկի բերեց նրանց։ Եվ հայտարարեցին, որ Վահագն Աբգարյանի մեղքով էր իրենց պարտությունը։ Բայց Վահագը ինչ էր արել, ընդամենը երիտասարդությանը հավաքել էր քաղաքի սրճարանում և ասել, որ երկու թեկնածու կա, երկուսից մեկին պետք է ընտրել, թիմ ընտրել, որը քաղաքի մասին կմտածի։ Ներկայացրել էր, թե թեկնածուների թիմերը ովքեր են։ Ներկայացրել էր, որ հակառակորդ թիմի հետևից գնացողները թմրամոլներ են և նրանց թևեր տալը կարող է անդառնալի հետևանքներ ունենալ։ Ներկայացրել էր նաև մյուս թիմին և առաջարկել էր ճիշտ ընտրություն կատարել։ Բայց նրանք իրենց պարտությունը չմարսեցին։ Նշեմ, սակայն, որ պետք էր այդ պարտությունը պատվով տանել։ Ժամանակին իմ ամուսինը Գերագույն խորհրդի պատգամավորի թեկնածու է եղել, 8-9 թեկնածուի մեջ երկրորդ տեղն էր գրավել, բայց այդպես հիվանդագին չտարավ և չգնաց դրա հետևից, քանի որ պայքարը գաղափարական էր և հետ քաշվեց՝ հաղթած թեկնածուի ձեռքը սեղմելով։

-Դուք նշեցիք ազդեցիկ պաշտոնյաների մասին։ Շրջանառվող լուրերի համաձայն՝ Վահագն Աբգարյանը ևս լավ հարաբերությունների մեջ է ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի, նրա ոստիկանապետ եղբոր՝ Էրիկ Շարմազանովի, Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի, ՀՀ ոստիկանապետ Վովա Գասպարյանի եղբոր՝ Կարեն Գասպարյանի հետ։

-Մի տեսանյութ կա, որտեղ գրքի շնորհանդեսի ժամանակ առաջին շարքում նստած են Էրիկ Շարմազանովը, Կարեն Գասպարյանը որդու հետ, բայց դրանում ինչ հանցագործություն կա։ Նրանք մեր մարզի մարդիկ են։ Մարզի մակարդակով մեծ միջոցառում էր։ Այդ միջոցառմանը ներկա էր նաև Հրանտ Մաթևոսյանի եղբայրը, ինչո՞ւ դրա մասին չեն գրում։ Ինչ վերաբերվում է ձեր նշած անձանց, ապա Էրիկի հետ նրանք մանկության ընկերներ են, ու եթե Վահագի ընտանիքը նախաձեռնել էր այդ միջոցառումը, Էրիկը պետք է չմասնակցե՞ր այդ միջոցառմանը։ Ինչո՞ւ, միայն նրա համար, որ ոստիկանապետ է։ Ոստիկանապետը ինտելեկտուալ չի՞ կարող լինել։ Կամ Կարենը։ Նա մեղք ունի՞, որ ոստիկանապետի եղբայրն է։ Չի կարելի բռնել մի բանից ու գնալ դրա հետևից ու մարդկանց մեղադրել։

-Բայց մամուլում գրվեց, և փաստաբաններից մեկը բարձրաձայնել էր, որ կալանավորվելուց հետո Կարեն Գասպարյանը գնացել էր Վահագին տեսնելու։ Նշանակում է՝ նրանք մտերիմներ են։

-Դա աբսուրդ է, չկա նման բան։ Այո, նա կարող է ընդունել, հարգել Վահագին, բայց դա չի նշանակում, որ նա օրենքը կշրջանցեր։ Թեկուզ միայն նրա համար, որ իր եղբայրը Հայաստանի ոստիկանապետն է։ Եվ հետո Վահագի հետ մտերիմ լինելը հանցագործություն չէ։ Իմ տղան բարձրագույն կրթություն ունի, մեծացել է մտավորականի ընտանիքում։ Նրա հայրը փիլիսոփայության գիտությունների թեկնածու է։ Վահագը դպրոցում շատ լավ է սովորել, օլիմպիադաներում առաջին տեղ է գրավել։ Նրա աղջիկներն էլ գերազանց սովորում են դպրոցում, երաժշտական փառատոնների են մասնակցում։ Վահագը մշտապես օգնել է մեր մարզի երկրապահի անդամներին։ Ապրիլյան քառօրյա պատերազմին հսկայական օգնություն է ուղարկել առաջնագիծ՝ դեղորայք, հագուստ, սննդամթերք։ ԵԿՄ-ի տղաները աստվածացնում են Վահագին։ Այս արժանիքները կրող մարդը չի կարող հանցագործ լինել։

-Տիկին Անահիտ, ամեն դեպքում ձեր որդուն երկու ծանր հոդվածով մեղադրանք է առաջադրված՝ կապված Ալավերդու շուկայում տեղի ունեցած սպանության հետ։

-Ես պնդում եմ, որ դա անհեթեթ մեղադրանք է։ Դա չգործող մեղադրանք է։ Նախ, իմ պատկերացմամբ, հանցագործություն պատվիրող մարդը այդ պատվերը կտար օտար մարդու, որը գործը կատարելուց հետո անհետանում է, փախչում է։ Իսկ հիմա ներկայացնում են՝ իբր Վահագը պատվեր է տվել, պատվերը կատարվել է ու կատարողն էլ տեղում կանգնել ու հանձնվել է՝ ասելով, որ ինքն է սպանողը։ Նրանք անձնական խնդիր ունեին։ Ով որ սպանվել էր, նա նախորդ գործի մեջ կար, նա փախած էր Հայաստանից, հետո գալիս-գնում էր։ Ո՞ւր էին ոստիկանները, թող բռնեին նրան, որ այս հանցագործությունները շարունակություն չունենային։ Բայց փոխարենը, նրանցից մի քանիսը լավ էլ հովանավորում էին այդ նարկամաններին։ Ես նորից պնդում եմ, որ Վահագին առաջադրված մեղադրանքը անհիմն է և շինծու։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում