Սաուդյան Արաբիան պլանավորում Է տասը տարվա ընթացքում կրկնապատկել գազի հանույթը՛ Այդ մասին, ինչպես հայտնել Է Bloomberg գործակալությունը, հայտարարել Է երկրի Էներգետիկայի նախարար Խալիդ ալ Ֆալիխը:
Ներկայում Սաուդյան Արաբիան սպառում Է երկրում արդյունահանվող ամբողջ գազը՝ տարեկան շուրջ 110 միլիարդ խորանարդ մետր: Միեւնույն ժամանակ երկիրը բանակցություններ Է վարում հեղուկացված բնական գազի մատակարարումների շուրջը, մասնավորապես, Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի հետ: BP-ի վիճակագրական տեղեկատուի համաձայն՝ Սաուդյան Արաբիայում գազի պաշարները կազմում են 84 տրիլիոն խորանարդ մետր, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:










































