Monday, 20 05 2024
Գալստանյանի կողքին հավաքվել են արմատապես տարբերվող ուժեր. կատաղի մրցակցության մեջ են մտնելու
Ի՞նչ է պատասխանել Բորջին Արարատ Միրզոյանը
«Խորապես վշտացած եմ իմ եղբայր Ռայիսիին տեղափոխող ուղղաթիռի վթարի կապակցությամբ»․ Էրդողան
23:54
Իրանի նախագահի ուղղաթիռի որոնումները ղեկավարող ԻՀՊԿ հրամանատարը հայտնել է պատահարի ճշգրիտ վայրը պարզելու մասին. ԶԼՄ
23:45
Իրանի նախագահին ուղղաթիռում ուղեկցողներից երկուսն արտակարգ պատահարից հետո կապ են հաստատել
23:30
Ռուսաստանը հետևում է Իրանի նախագահի ուղղաթիռի ուղևորների ճակատագրի մասին տեղեկատվությանը
23:15
Խամենեին հույս է հայտնել, որ Ռայիսին և նրան ուղեկցողները ողջ են
Բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ
22:45
Թուրքիան օգնություն է առաջարկել Իրանին
Հայաստանը փրկարարարական աշխատանքներին աջակցելու պատրաստակամություն է հայտնել Իրանին
Վա բանկ են գնում. եթե շարժումը հաջողության չհասնի, կարող են դիմել սադրանքի
Այլ տնտեսությունների ուժը պետք է բերել Հայաստան. այստեղ եմ նպաստելու այդ ծրագրերին
21:45
Իրանի փրկարարները պարզել են նախագահ Ռայիսիի ուղղաթիռի գտնվելու վայրը
Էբրահիմ Ռայիսին մայիսի 19-ին պետք է այցելեր Հայաստան
Ադրբեջանին տարածաշրջանի լիդերի դեր տվել է Մոսկվան
Ադրբեջանը ռուսաստանյան տարածք է
Ալիևի հայտարարությունը՝ Ռայիսիի հետ տեղի ունեցած դեպքի վերաբերյալ
Ուզում եմ Հայկ Մարությանին ու իր կուսակցությանը դիմել․ Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանը Կիրանց է վերադառնում
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Հարցազրույց Հովսեփ Խուրշուդյանի հետ
Վայոց ձորի մարզպետի աշխատակազմի աշխատակիցները պարգևատրվել են
19:30
Կենտրոնական Ասիայում ահաբեկչության ռիսկեր կան. Տոկաև
19:15
Իրանի նախագահի և ԱԳ նախարարի կյանքը վտանգված է
19:00
Իրանի նախագահի ուղղաթիռի որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են
18:45
Ռուս-աֆղանական առևտրաշրջանառությունը աճել է 500%-ով
18:30
Նախագահի ուղեկիցների հետ կապ է եղել, սակայն այն ավելի ուշ ընդհատվել է․ Իրանի ՆԳ նախարար
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Վիեննայում
Էրդողանը փորձում է միաժամանակ չորս աթոռի վրա նստել. պոկեր խաղացող է
17:50
Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռը կոշտ վայրէջք է կատարել

Հրավիրվել է ԱԺ արտահերթ նիստ (թարմացված)

ԱԺ ոչ կոալիցիոն խմբակցություններն այսօր կեսօրին ավարտեցին արտահերթ նիստ հրավիրելու ստորագրահավաքը: Հիշեցնենք, որ նիստը հրավիրվում է Կենսաթոշակային բարեփոխումների օրենքից Պարտադիր կուտակային բաղադրիչի գործադրումը 2014թ. հունվարի 1-ից 2015թ. հունվարի 1-ը տեղափոխելու հարցը քննարկելու համար:

«Բարգավաճ Հայաստան», Դաշնակցություն, «Ժառանգություն» և ՀԱԿ խմբակցությունները միասին ապահովել են արտահերթ նիստը հրավիրելու համար պահանջվող նվազագույն 44 պատգամավորի ստորագրությունները: ՀՅԴ խմբակցության պատգամավոր Ա. Մինասյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, թե ստորագրահավաքին միացել են նաև անկախ պատգամավորներ Էդմոն Մարուքյանն ու Խաչատուր Քոքոբելյանը:

«Այդ ընթացքում պետք է իրականացնել մասնագիտական և հանրային լայն քննարկումներ, սահմանադրական բողոքարկումներ՝ վերացնելու կամ չեզոքացնելու կենսաթոշակային բարեփոխումների բոլոր հնարավոր բացասական հետևանքները»,- ասաց Ա. Մինասյանը:

Արդյոք հիմնական բացասական դրույթը կենսաթոշակային հիմնադրամին աշխատավարձերից համապատասխան հատկացումներ անելու պարտադիր լինե՞լն է՝ հարցին նա պատասխանեց. «Այո, նաև այդ պարտադիր պայմանն է: Ինչպես նաև եկամուտների նվազեցումն է, ֆինանսական և աշխատանքային շուկաներից բխող ռիսկերն են, ժողովրդավարական վատթարացող վիճակը, տնտեսության մենաշնորհային վիճակից բխող ռիսկերը և այլն»,- ավելացրեց պատգամավորը:

Անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանի խոսքով՝ հունվարի 1-ից, երբ դեռևս չեն բարձրանա աշխատավարձերը, չի կարելի նվազեցնել մարդկանց ստացած եկամուտը 5 տոկոսով: Մարուքյանի խոսքով՝ այս համակարգի ներդրման հետաձգման արդյունքում կարող են քննարկվել համակարգի հետ կապված բազմաթիվ այլ հարցեր:

Մարուքյանից հետաքրքրվեցինք՝ շանսը որքանո՞վ է, որ արտահերթ նիստ հրավիրվելու դեպքում, այնուամենայնիվ, նախագիծը կհետաձգվի՝ հաշվի առնելով քվեարկության արդյունքները: «Դա, բնականաբար, կախված է քննարկումներից, այն բանից, թե ինչ փուլով կգնան քննարկումները: Քանի դեռ այդ մասով ոչինչ դեռ պատրաստ չէ, չեմ բացառում, որ ոչ դրական արդյունք լինի: Սակայն 4 խմբակցությունները պատրաստ են: Ինչ վերաբերում է կոալիցիային, չեմ կարող ասել, չգիտեմ նաև այս պահին կառավարության դիրքորոշումը»,- հավելեց Մարուքյանը:

Ամեն դեպքում ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը ԱԺ-ում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է, որ ՀՀԿ խմբակցությունը չի տապալի մյուս 4 խմբակցությունների նախաձեռնությունը, քննարկմանը կմասնակցի, որպեսզի քվորում ապահովվի: «Իրենք իրար հետ բոլորը միասին 53 հոգի են, կարող են 44 ստորագրություն հավաքել նիստի համար: Իրենք մտածում էին, որ քննարկմանը մենք չենք մասնակցի, քվորում չի ապահովվի, բայց, իհարկե, մենք կմասնակցենք: Մարդիկ ուզում են քննարկել՝ թող քննարկեն, ի՞նչ է պատահել»,- ասել է Գալուստ Սահակյանը:

Արտահերթ նիստը նախատեսվում է անցկացնել այս ուրբաթ օրը՝ նոյեմբերի 15-ին, ժամը 12-ին: Այսօր կեսօրին արդեն Ա. Մինասյանն այդ ստորագրահավաքը փոխանցել է ԱԺ քարտուղարություն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում