Ամերիկյան ռազմական նավում տեղի են ունեցել վրաց-ամերիկյան զորավարժություններ: Ինչպես հաղորդում է Վրաստանում ԱՄՆ դեսպանատան կայքը, Վրաստանի ափային անվտանգության շուրջ 40 ներկայացուցիչներ և ամերիկացի նավաստիներ համատեղ զորավարժանքներ են անցկացրել Mount Whitney ամերիկյան ռազմանավում:
Զորավարժությունների մասնակիցները մշակել են փոխգործակցության, անձնակազմի կառավարման և այլ բնագավառներին առնչվող հարցեր, որոնք նախատեսված են ծրագրով:
Դեսպանատան կայքի հաղորդագրության մեջ նշվում է, որ համատեղ զորավարժություններն ուժեղացնում են կապերը Վրաստանի և ԱՄՆ-ի միջև, նպաստում անհրաժեշտ գիտելիքների ձեռքբերմանը:










































