Լեհաստանի նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկին ներողություն է խնդրել Ռուսաստանից նոյեմբերի 11-ին՝ Անկախության օրը, Վարշավայում տեղ գտած անկարգությունների կապակցությամբ, որի ընթացքում քարեր են նետվել ռուսական դիվանագիտական առաքելության վրա, հրդեհ արել դրա մոտ՝ հաղորդում է RIA Novosti-ն:
«Լեհական պետության անունից անհրաժեշտ է ներողություն խնդրել՝ գիտակցելով նաև, որ Լեհաստանի իմիջային հսկայական կորուստներն արդեն կատարված փաստ են»,- ասել է նա:
Նախագահի խոսքով՝ Ռուսաստանի դեսպանատան մոտ տեղի ունեցած իրադարձություններն արդարացում չունեն: Կոմորովսկին նաև նշել է, որ ոմանք կփորձեն դեսպանատան մոտ տեղի ունեցածը օգտագործել, որպեսզի տպավորություն ստեղծեն, որ Լեհաստանը ռուսաֆոբ երկիր է:











































