Friday, 12 06 2026
Ուզբեկստանի նախագահի ուղերձը՝ «Քաղաքացիական պայմանագրի» հաղթանակի առթիվ
18:30
Մեծ Բրիտանիան, Ավստրալիան և Կանադան խաղաղության հիմնադրամ են ստեղծում իսրայելապաղեստինյան հակամարտության կարգավորման համար
Բրյուսելում քննարկվել են ՀՀ-ԵՄ և ՆԱՏՕ-ի հետ պաշտպանական համագործակցության հարցեր
Նեթանյահուն հայտարարել է, որ Իրանին թույլ չի տա  միջուկային զենք ունենալ, քանի դեռ  վարչապետ է
Իրանը և ԱՄՆ «մոտ են փոխըմբռնման հուշագրի ստորագրմանը»
17:50
Դեմբելեն պաշտպանել և աջակցել է Մբապեին
ՏԿԵ նախարարն այցելել է Երևան-Սևան ավտոճանապարհի՝ Չարենցավանի հատված, որտեղ կայծակի հարվածից կամուրջ էր փլուզվել
17:30
ՆԱՏՕ-ն մտադիր է 2027 թվականին սկսել Կոսովոյում իր ուժերի կրճատումը
Առաջիկա ժամերին Գյումրիում և Ապարանում հորդառատ անձրև է սպասվում
17:10
Եվրահանձնաժողովը 540 միլիոն եվրո կհատկացնի ֆերմերներին՝ պարարտանյութերի գների աճի պատճառով
Ընտրակաշառքի գործերով 3 թեկնածու փախուստի մեջ է. Ալեքսանյան
Իսրայելը հայտարարել է մեկ շաբաթում Լիբանանում «Հեզբոլլահ»-ի 310 թիրախի հարվածելու մասին
Բնապահպանական հորդոր․ կենդանական տեսակների բացթողումը միայն օրենքով սահմանված կարգով
16:30
Հնդկաստանի ԱԳՆ-ն կանչել է Նյու Դելիում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարին առևտրային նավերին հարվածների առնչությամբ
ՀՀ պատվիրակությունը խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ հայտարարությամբ է հանդես եկել ԵԱՀԿ Մշտական խորհրդի 1568-րդ նիստում
16:10
Լեհաստանի սպառազինությունը համալրվել է F-35 կործանիչներով
Երկրաշարժ՝ Հայաստանում
Երկրաշարժ՝ Ադրբեջանում
Ձերբակալվել է ԵՊՀ-ի դասախոս՝ իշխանությունը զավթելուն և սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի համար
Թիվ 12/13 ընտրական տեղամասի քվեարկության արդյունքներն անվավեր են ճանաչվել
ՀԾԿՀ-ն և HELVETAS SWISS Intercooperation-ը ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր.
15:10
Ռուսաստանն ու Ուկրաինան նոր փոխադարձ հարվածներ են հասցրել
Ինչո՞ւ ապրիլյան քառօրյա մարտերից հետո Երևանում բացվել է Նժդեհի արձանը
14:50
ԱՄՆ-ում ուժեղ փոթորիկներ․ տորնադոները վնասներ են հասցրել մի քանի նահանգներում
«Ասում ա գործ կա Ծառուկյանի ընտրությունների համար, հա՞»․ ՀԿԿ նոր ձայնագրությունը ընտրակաշառքի գործով
14:30
Ֆրանսիայի և Իրանի ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունեցել
Ոչ մեկ չի կարող ձեզ հանել տեղամասից». Արմեն Գալջյան
14:10
Իրանի հրթիռային ծրագրի հարցը բանակցությունների օրակարգից դուրս է մնացել. «Mehr»
Դավթաշենի համայնքային ոստիկանները բացահայտել են մեքենայից գողության դեպք․ 28-ամյա երիտասարդը ձերբակալվել է
13:50
Քենեդիի կենտրոնի խորհուրդը վիճարկել է Թրամփի անունը շենքի ճակատամասից հանելու վերաբերյալ դատարանի որոշումը. WP

«Գրիշա Վիրաբյանն ընդդեմ Հայաստանի Հանրապետության» գործը նոր ընթացք է ստանում

«Գրիշա Վիրաբյանն ընդդեմ Հայաստանի Հանրապետության» գործը նոր ընթացք է ստանում: ՄԻԵԴ-ի վճռի համաձայն՝ «Ժողովրդական կուսակցության» ակտիվիստ, ընդդիմադիր Գրիշա Վիրաբյանը ենթարկվել է խոշտանգումների: Այս ամենի հետ կապված՝ սեպտեմբերի 6-ին ներկայացվել է վճռաբեկ բողոք նոր հանգամանքով:

Հայտնի է, որ ՀՀ Վճռաբեկ դատարանը 60 օր ուշացումով է վարույթ ընդունել «Սիրունյան» իրավաբանական գրասենյակի ներկայացրած՝ Գ. Վիրաբյանի վերաբերյալ հարուցված քրեական գործը նոր հանգամանքների հիման վրա վերանայելու վերաբերյալ բողոքը: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց Հայաստանի փաստաբանների պալատի փաստաբան Ալեքսանդր Սիրունյանն ու իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը, որոնք Գրիշա Վիրաբյանի ներկայացուցիչներն են Վճռաբեկ դատարանում:

«Բողոքը ներկայացվել է, 10 օրում պարտավոր էին պատասխանել, սակայն 2 ամիս է՝ ձգձգվում է: Դեռ լուր չունենք, սպասում ենք: Պարտավոր էին հարուցել դատական ակտի վարման վարույթ»,- տեղեկացրեց Ա. Սիրունյանը՝ նշելով, որ գործի քննությունն անտեղի ձգձգվում է, և իրենք իրավական առումով առայժմ սպասում են:

Հարցին, թե մինչև ո՞ւր է գնալու գործը և որքան կտևի, բանախոսը դժվարացավ կոնկրետ պատասխան տալ: «Ինչքան կտևի՝ չգիտեմ, համեայն դեպս, 6 ամսից ոչ պակաս: Հայաստանը փորձելու է խույս տալ վճռից»,- ասաց նա:

«Իրականում քրեական գործ չկա, կա կոծկված խոշտանգումների դեպք»,- ասաց Սիրունյանը:

Արտակ Զեյնալյանն էլ իր հերթին հավելեց, որ ՄԻԵԴ-ի վճռի համաձայն՝ անմարդկային են վարվել Գրիշա Վիրաբյանի հետ, չի իրականացվել արդար քննություն: Արձանագրվել է, որ տեղի է ունեցել անմեղության կանխավարկածի խախտում, քանի որ «այն ակտը, որով կարճել են քրեական հետապնդումը Գրիշայի նկատմամբ, արձանագրում է, որ Գրիշա Վիրաբյանը թույլ է տվել հանցագործություն, մեղավոր է»:

Բանախոսի խոսքով՝ ստացվում է այնպես, որ Եվրոպական դատարանը ընդունել է խոշտանգումների փաստը, մեզանում՝ ոչ: «Եվրոպական դատարանը դա արձանագրել է, ինչը բեկանման ենթակա չէ: Նա հետապնդումների է ենթարկվել իր քաղաքական հայացքների համար: ՀՀ-ն պարտավոր է ընդունել, որ տեղի է ունեցել խախտում: Ուզում ենք, որ վերականգնվեն Գրիշա Վիրաբյանի իրավունքները»,- ասաց Ա. Զեյնալյանը:

Բանախոսները հայտնեցին, որ իրենք դիմել են Խոշտանգումների կանխարգումների կենտրոն, Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտե:

Պատմությունն ունի վաղեմություն՝ վերաբերում է 2004թ. ապրիլի 12-13-ի դեպքերին, երբ Գրիշա Վիրաբյանին տանում են ոստիկանություն: Վերջինս դիմադրություն է ցուցաբերում, ինչի հետևանքով ստանում է բազմաթիվ վնասվածքներ, ընդուպ մինչև ամորձիներից մեկի հեռացում: Գրիշա Վիրաբյանի նկատմամբ հարուցված քրեական գործը՝ ոստիկանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն կիրառելու հոդվածը, այնուհետ կարճվում է:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը 2012թ. հոկտեմբերի 2-ին հրապարակեց «Գրիշա Վիրաբյանն ընդդեմ Հայաստանի Հանրապետության» վճիռը: Նրա գործը Եվրադատարանի վարույթում էր դեռ 2005 թվականից: Գ. Վիրաբյանը Հայաստանի Հանրապետությունից ստացավ 31 հազար եվրո փոխհատուցում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում