Կատալոնական «Բարսելոնա»-ի հարձակվող Լիոնել Մեսսին հիասթափված է ստացած վնասվածքից, որի պատճառով 2013 թվականին կարող է այլևս խաղադաշտ դուրս չգալ: Հիշեցնենք, որ, ըստ բժիշկների կանխատեսումների, արգենտինացի ֆուտբոլիստը կվերականգնվի միայն 6-8 շաբաթ անց:
«Ինչպես գիտեն ձեզանից շատերը, նոր վնասվածքից հետո ես մի քանի շաբաթ պետք է աշխատեմ վերականգնվելու համար: Ես շատ հիասթափված եմ, որ մոտ ժամանակներս չեմ կարողանա օգնել իմ թիմին:
Այժմ գլխավորը լավ վերականգնվելն է, որպեսզի օգնեմ իմ խաղընկերներին ու շնորհակալություն հայտնեմ ձեզ` ինձ համար ամենակարևոր բանում` ֆուտբոլ խաղալու գործում ինձ մեծ աջակցություն ցուցաբերելու համար»,- գրել է Մեսսին Facebook-ի իր էջում:






































