Լոնդոնի «Չելսի»-ի կիսապաշտպան Ռամիրեսը մեկնաբանել է այն ասեկոսեները, որ կարող է իր կարիերան շարունակել Մադրիդի «Ռեալ»-ի կազմում:
« «Ռեալ»-ի հետաքրքրությունն ընդունում եմ որպես Եվրոպայում իմ հաջող կարիերայի ճանաչում: Բայց ես պայմանագիր ունեմ «Չելսի»-ի հետ ու նպատակահարմար չեմ գտնում այս հարցով որևէ մեկնաբանություն անել: Այդ ամենն առայժմ միայն ասեկոսեներ են:
Լոնդոնում ես ամեն ինչից գոհ եմ: Ինձ հարգում են, ես դարձել եմ ակումբի պատմության մի մասը: Եթե ցանկանամ հեռանալ, որոշումը կայացնելու է «Չելսի»-ն: Այն աշխարհի ուժեղագույն ակումբներից մեկն է: Այստեղ ես իրականացրի իմ երազանքը»,- ասել է Ռամիրեսը:








































