Թուրինի «Յուվենթուս»-ը շարունակում է նոր աջ եզրային պաշտպանի փնտրտուքները:
Ինչպես հաղորդում է Tuttosport-ը, իտալական ակումբի տեսադաշտում է հայտնել կատալոնական «Բարսելոնա»-ի պաշտպան Մարտին Մոնտոյան, ով Իսպանիայի գործող չեմպիոնի կազմում խաղային ոչ բավարար պրակտիկա է ստանում:
Բացի այդ, «Յուվենթուս»-ը հետաքրքրված է նաև Դանիլո Դ’Ամբրոզիոյի («Տորինո») ու Բակարի Սանյայի («Արսենալ») ծառայություններով:






































