«Երկու ժամկետով ընտրվելը ցանկացած դեմոկրատական երկրի համար շատ նորմալ է»,- ասաց ՀԱԿ անդամ Արամ Մանուկյանը՝ հավելելով, որ պետք չէ զուգահեռներ տանել 1995-ի և այսօրվա Սահմանադրության միջև:
Նրա խոսքով՝ լսող չեղավ իրենց խոսքին, երբ ասում էին, որ երկրի վարչապետ է կարգվելու Սերժ Սարգսյանը, և ամբողջ համակարգը քանդուքարափ է լինելու. «Հիմա էսօր ընդդիմադիր են դարձել… սուպերվարչապետություն, սուպերկենտրոնացված կառավարություն, բայց սրա հիմքը դրվեց 2 տարի առաջ՝ կեղծ, չընդունված Սահմանադրության մեջ, երբ ասում էինք, որ դա հատուկ կարվում էր Սերժ Սարգսյանի հագով»:
Արամ Մանուկյանը նշեց, որ իրավաբանության մեջ սա կոչվում է իրավաբանական նիհիլիզմ. ոչ թե մարդն է օրենքին ենթարկվում, այլ այնպես են անում, որ այդ օրենքը ենթարկվի մարդուն. «Այս ամբողջ համակարգը՝ պառլամենտական, վարչապետական, օրենսդրական, ենթարկեցնել Սերժ Սարգսյանի կամքին, քմահաճույքին»:
Նրա խոսքով՝ մեր ազգի ողբերգությունն այն է, որ այս ազգակործան, քաղաքացիակործան գործընթացին ընդվզողները քիչ են, բոլորը համակերպվողներ են. «Մեկի կամքը բոլոր մնացած համակերպվողների համար դարձել է օրենք»:
Մանրամասները՝ տեսանյութում:









































