Կալիֆոռնիայի բնակչուհու միջից բռնի կերպով չար ուժերին հեռացնելու փորձի պատճառով հայրն ու որդին հայտնվել են կալանքի տակ: Անձամբ կինը չի տուժել՝ հայտնում է Fox40 հեռուստաալիքը:
Չար ուժերին հեռացնելու փորձը կատարվել է կալիֆոռնիական ոչ մեծ Ստոկտոն քաղաքում, որտեղ բնակվում են կնոջ նախկին ամուսինը՝ 42-ամյա Խոսել Մագանա-Ֆարիասը, ու նրա 20-ամյա որդին՝ Վիկտոր Ֆարիասը, որը ծնողների ամուսնալուծությունից հետո ապրում էր հոր հետ:
Ինչ-որ պահի տղամարդիկ որոշել են, որ կնոջ վարքագիծը շատ է փոխվել:
Նրանց կարծիքով՝ արմատական փոփոխությունների պատճառը գերբնական ուժերն են, հատկապես չար ուժերը, որոնք բնակություն են հաստատել Վիկտորի մոր մարմնում:
Հայր ու որդի պայմանավորվել են երկու հոգևորականների հետ՝ անցկացնելու չար ուժերին հեռացնելու ծես:
Ինչպես հայտնել են ոստիկանությունից, կինը չի տուժել, հայրն ու որդին ձերբակալվել են:
Հոգևորականների դեմ մեղադրանքներ չեն ներկայացվի:










































